Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) 8-րդ հոդվածում`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) 8-րդ հոդվածում`

ա) 5-րդ կետի մուտքի նախադասությունը «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերով.

բ) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն» բառերը.

գ) 6-րդ կետը «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերով.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետ`

«6.1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածի 6-րդ կետով և 9 հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։