Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգրքի 200-րդ հոդվածում`

1) առաջին մասի`

ա) դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առևտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողին, միջնորդ դատավորին, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝»,

բ) սանկցիան լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով.

2) երրորդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առևտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայողի, միջնորդ դատավորի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։