Հոդված 13
Հոդված 13
1. Եթե սույն Կոնվենցիայում շոշափվող հարցերը մտնում են մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի իշխանությունների իրավասության մեջ, կազմակերպության այն անդամը, որը պատասխանատու է այդ տարածքի միջազգային հարաբերությունների համար, կարող է, այդ տարածքի կառավարության հետ համաձայնեցնելով, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ներկայացնել տվյալ տարածքի անունից հայտարարություն սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունների ընդունման մասին:
2. Սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին հայտարարություն կարող է ներկայացվել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին՝
ա) կազմակերպության երկու կամ ավելի անդամների կողմից՝ նրանց համատեղ կառավարման տակ գտնվող տարածքի վերաբերյալ, կամ
բ) ցանկացած միջազգային մարմնի կողմից, որը պատասխանատու է որևէ տարածքի կառավարման համար Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա կամ այլ կերպ:
3. Այն հայտարարություններում, որոնք ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին սույն հոդվածի նախորդ կետերին համապատասխան, նշվում են` սույն Կոնվենցիայի դրույթները նման տարածքում կիրառվելու են փոփոխություններո՞վ, թե առանց փոփոխությունների: Եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի դրույթները կիրառվելու են փոփոխություններով, նրանում ճշտվում է նշված փոփոխությունների բովանդակությունը:
4. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ շահագրգիռ միջազգային մարմինը կարող են հետագայում հայտարարության միջոցով լիովին կամ մասնակիորեն հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում նշված որևէ փոփոխությունից օգտվելու իրավունքից:
5. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը այն ժամկետներում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել` 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները, և հայտնել Կոնվենցիայի կիրառման գոյություն ունեցող վիճակի մասին:
Բ ա ժ ի ն IV.
Եզրափակիչ դրույթներ