Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայի նպատակով արդյունաբերական ձեռնարկություն տերմինը ներառում է.
ա) հանքահորերը, քարհանքերը և օգտակար հանածոների արդյունահանման այլ աշխատանքները,
բ) ձեռնարկությունները, որտեղ ապրանքներն արտադրվում, փոփոխվում, մաքրվում, վերանորոգվում, զարդարվում, ողորկվում, նախապատրաստվում են վաճառքի, քայքայվում կամ ոչնչացվում են, կամ որտեղ նյութերը ձևափոխվում են. ներառյալ նավաշինությունը և էլեկտրաէներգիայի կամ ցանկացած տեսակի էներգիայի արտադրության, տրանսֆորմացիայի և փոխանցման ձեռնարկությունները,
գ) բոլոր շինությունների, երկաթուղիների, տրամվայի ուղիների, նավահանգիստների, նավանորոգարանների, կառանացցերի, ջրանցքների, ներքին ջրային ուղիների, ճանապարհների, թունելների, կամուրջների, ուղեկամուրջների, կոյուղու համակարգերի, ջրահոսքերի, ջրամբարների, հեռագրային և հեռախոսային սարքավորումների տեղադրման, էլեկտրական սարքերի, գազային գործարանների, ջրամատակարարման համակարգերի կառուցումը, վերականգնումը, պահպանումը, վերանորոգումը, վերաշինումը կամ ապամոնտաժումը կամ այլ շինարարական աշխատանքները, ինչպես նաև նշված աշխատանքների և կառույցների նախապատրաստման աշխատանքները և հիմքադրումը,
դ) ճանապարհով, երկաթուղով կամ ներքին ջրային ուղիներով ուղևորների կամ ապրանքների տեղափոխումը, ներառյալ բեռների մշակումը նավանորոգարաններում, կառամատույցներում, նավամատույցներում կամ պահեստներում, բացառելով, սակայն, առձեռն տեղափոխումը:
2. Սույն սահմանումը ենթակա է հատուկ ազգային բացառությունների, որոնք ընդգրկված են արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքային ժամանակն օրական մինչև ութ և շաբաթական մինչև քառասունութ ժամ սահմանափակող Վաշինգտոնի կոնվենցիայում` այնքանով, որքանով այդ բացառությունները կիրառելի են սույն Կոնվենցիայի նկատմամբ:
3. Անհրաժեշտության դեպքում Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է, ի լրումն վերը թվարկվածի, որոշել արդյունաբերությունն առևտրից և գյուղատնտեսությունից առանձնացնող բաժանարար գիծը: