Հոդված 2
Հոդված 2
1. Պետական կամ մասնավոր արդյունաբերական ձեռնարկությունում կամ ցանկացած նրա մասնաճյուղում աշխատող ողջ անձնակազմին, բացառությամբ հաջորդող հոդվածներում նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր յոթնօրյա ժամանակահատվածի ընթացքում տրվում է առնվազն քսանչորս անընդմեջ ժամեր ընդգրկող հանգիստ:
2. Հնարավորության դեպքում հանգստի ժամանակահատվածը տրվում է յուրաքանչյուր ձեռնարկության ողջ անձնակազմին միաժամանակ:
3. Ժամանակահատվածը հնարավորության դեպքում սահմանվում է այնպես, որ համընկնի տվյալ երկրի կամ տարածաշրջանի` արդեն հաստատված ավանդույթների կամ սովորույթների հետ: