Հոդված 4
Հոդված 4
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է լրիվ կամ մասնակի բացառություններ թույլ տալ 2-րդ հոդվածի դրույթներից (ներառյալ դադարեցումները կամ կրճատումները)՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդասիրական և տնտեսական բոլոր անհրաժեշտ գործոններին և գործատուների ու աշխատողների պատասխանատու կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո:
2. Նման խորհրդակցություններն անհրաժեշտ չեն լինի այն բացառությունների դեպքում, որոնք արդեն արված են գործող օրենսդրությամբ: