Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր գործատու, տնօրեն կամ ղեկավար պարտավոր է.

ա) երբ ամենշաբաթյա հանգիստը տրամադրվում է հավաքական կերպով` ողջ անձնակազմին, տեղեկացնել հավաքական հանգստի օրվա և ժամերի մասին ձեռնարկության կամ այլ հարմար վայրի նկատելի տեղում փակցված հայտարարության միջոցով կամ Կառավարության հավանությունն ստացած այլ ձևով,

բ) երբ հանգստի ժամանակահատվածը հավաքական կերպով չի տրամադրվում ողջ անձնակազմին, երկրի օրենսդրության կամ իրավասու մարմնի կանոնակարգի կողմից հավանություն ստացած մեթոդներին համապատասխան ժամանակացանկով տեղեկացնել բանվորներին կամ ծառայողներին, որ իրենց նկատմամբ կիրառվում է հանգստի հատուկ համակարգ, և նշել այդ համակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։