Հոդված 14
Հոդված 14
Պայմանավորվող կողմերը արտոնյալ պայմաններ կստեղծեն երկու երկրների մամուլի և հրատարակչական կազմակերպությունների միջև համագործակցության համար և կխրախուսեն տպագրության, թարգմանության, գիտական, մշակութային և պատմական նմուշների (ստեղծագործությունների) գծով մասնագետների փոխանակումը: