Հոդված 17
Հոդված 17
Սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ և համապատասխան միջոցառումների քննարկման, փոխանակումների ծրագրի կազմման, համագործակցության զարգացման ուղիների ուսումնասիրման և այլ խնդիրների համար, որոնք կարող են ծագել Համաձայնագրի կատարման ընթացքում, երկու երկրներում գործող կապերի համակարգման պետական հանձնաժողովների կողմից ստեղծվում է Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից բաղկացած համատեղ կոմիտե: Կոմիտեի որոշումները պարտադիր կերպով պետք է իրագործվեն: Կոմիտեի նիստերը տեղի կունենան երկու տարին մեկ անգամ` հաջորդաբար յուրաքանչյուր երկրում:
Անհրաժեշտության դեպքում, Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով, միջոցներ կձեռնարկվեն արտահերթ նիստեր անցկացնելու համար: