Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը, ողջունելով մշակութային, գիտատեխնիկական, կրթության, արվեստի և այլ հարակից բնագավառներում համագործակցությունը, անհրաժեշտ արտոնյալ պայմաններ կստեղծեն ներքոհիշյալ միջոցառումները իրագործելու համար.
ա) կրթության, պատմության, մշակույթի, արվեստի, հնագիտության, զբոսաշրջության, սպորտի բնագավառների փորձագետների, անգրագիտության դեմ պայքարի, գրքերի հրատարակման փորձագետների, լուսանկարների, սլայդների, ժապավենների, ֆիլմերի, միկրոֆիլմերի փոխանակում.
բ) Կողմերի միջև համաձայնեցված բնագավառներում արվեստագետների և գեղարվեստական համույթների փոխանակում.
գ) ֆիլմերի և մշակութային շաբաթների, մասնագիտական դասախոսությունների և պոեզիայի երեկոների անցկացում.
դ) տարբեր ցուցահանդեսների կազմակերպում, այդ թվում` ժողովրդական արվեստի, գրքի, կերպարվեստի, նկարչության, ձեռարվեստի, ազգագրական գործերի ցուցահանդեսների կազմակերպում.
ե) դասագրքերում մյուս Կողմի պատմության, մշակույթի և աշխարհագրության վերաբերյալ ճշգրիտ և օգտակար նյութերի ու տեղեկատվության զետեղում.
զ) երկու երկրների համապատասխան կազմակերպությունների միջոցով համագործակցություն պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում: