Հոդված 1
Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) լրացնել հետևյալ բովանդակությամբ 68.1-րդ հոդվածով`
«Հոդված 68.1.
Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը
Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով:»: