ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՍԻՍ-Ի ԻՆԴԻԿԱՏԻՎ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ. 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2002 թվականի հուլիսի 9-ին Երևանում և 2002 թվականի փետրվարի 11-ին Բրյուսելում ստորագրված «2002-2003 թվականների ՏԱՍԻՍ-ի ինդիկատիվ ծրագիր Հայաստանի Հանրապետության համար» պայմանագիրը: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2003 թ. մարտի 11
Երևան
ՆՀ-1276-Ն