Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 05006436

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 դեկտեմբերի 2006 թ. թիվ 717-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի թիվ 155-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2007 թվականի հունվարի 26-ից շրջանառության մեջ դնել Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահ Տ. Սարգսյան

2006 թ. դեկտեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի դեկտեմբերի 5-ի

թիվ 717-Ն որոշման

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված հուշադրամի

Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսի մեջտեղի հատվածում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը` 10000 ԴՐԱՄ: Հուշադրամի դիմերեսի եզրագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2007»:

Հուշադրամի դարձերեսի մեջտեղի հատվածում պատկերված է «Տիգրան Մեծ» շքանշանը: Շքանշանի վերևի ձախ մասում ՀՀ պաշտպանության նախարարության խորհրդանշանն է: Հուշադրամի դարձերեսի եզրագծով մակագրված է «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿ»:

Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:

Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը`

Անվանական արժեքը 10000 դրամ

Մետաղը ոսկի 900.0

Որակը պրուֆ

Քաշը 8,6 ± 0,05 գ

Տրամագիծը 22,0 + 0,15/-0,05 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը 1000 հատ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։