«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106433
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան N 24-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով և 45-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը՝ համաձայն NN 1-3 հավելվածների:
Հ. Աբրահամյան
Հավելված N 1
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-մենը Այդ թվում
Դասա-
խոսու-
թյուն Գործ-
նա-կան
1 2 3 4 5
I Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 4 2 2
1.1 Պետական իշխանության սահմանադրական համակարգը
• Ժողովրդի իշխանության իրականացման ուղղակի և միջնորդավորված ձևերը
• Իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը որպես պետական իշխանության մարմինների կազմակերպման և գործունեության սկզբունք
• Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործառույթները
• Օրենքի գերակայության սկզբունքը 2 2 -
1.2 Տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմունքները
• Հանրային կառավարման ապակենտրոնացումը
• Տեղական ինքնակառավարումը` ժողովրդի իշխանության իրականացման միջոց
• Տեղական ինքնակառավարման հարաբերակցությունը ժողովրդաիշխանության իրականացման այլ մեխանիզմների հետ
• Տեղական ինքնակառավարումը` որպես բնակչության կողմից տեղական նշանակության հարցերի ինքնուրույն լուծման ունակություն և իրավունք 2 - 2
II Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 34 20 14
2.1 Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության ընդհանուր բնութագիրը
• Տեղական ինքնակառավարման վերաբերյալ միջազգային-իրավական սկզբունքները և նորմերը
• Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական հիմնական ակտերը՝ օրենքները և նորմատիվ-իրավական ակտերը 4 2 2
2.2 Տեղական ինքնակառավարման հիմնական հասկացությունները, սկզբունքները և գործառույթները
• Տեղական ինքնակառավարման հասկացությունը
• Տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները
• Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթները 4 2 2
2.3 Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը և գործունեության կարգը
• Համայնքի ավագանու իրավասության ընդհանուր բնութագրումը
• Համայնքի ավագանու անդամի իրավունքներն ու պարտականությունները
• Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
• Համայնքի ղեկավարի լիազորությունները
• Համայնքի ավագանու և համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
• Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը 4 2 2
2.4 Համայնքի ղեկավարի գործունեության հիմնական ուղղությունները
• Համայնքի ղեկավարի գործունեության ուղղությունները` ֆինանսների, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության, հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման, կոմունալ տնտեսության և բարեկարգման, տրանսպորտի, առևտրի և սպասարկման, կրթության և մշակույթի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, աշխատանքի և սոցիալական ծառայության, գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում 6 4 2
2.5 Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը
• Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի հիմնական գործառույթները
• Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կանոնադրությունը
• Տեղական ինքնակառավարման մարմնի քարտուղարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
• Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը 2 2 -
2.6 Համայնքի սեփականությունը
• Համայնքի սեփականության բովանդակությունը և օբյեկտները
• Համայնքի սեփականություն հանդիսացող հողը և այլ գույքը
• Համայնքի պարտադիր լիազորությունների համար անհրաժեշտ գույքը
• Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները
• Համայնքի սեփականության հաշվառումը
• Համայնքի սեփականության կառավարումը
• Համայնքի սեփականության օգտագործման ուղղությունները
• Համայնքի սեփականության օտարման կարգը 4 2 2
2.7 Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և բյուջեն
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի էությունը
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակումը, հաստատումը և իրականացումը
• Համայնքի բյուջեի ընդհանուր բնութագրումը
• Համայնքի բյուջեի նախապատրաստման և հաստատման կարգը
• Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները
• Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները
• Համայնքի բյուջեի կառուցվածքը
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի հրապարակումը
• Համայնքի բյուջեի կատարումը
• Համայնքի բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը և կատարման հաշվետվության հաստատումը 6 4 2
2.8 Պետական իշխանության թևերի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունները
• Պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը
• Պետական իշխանության օրենսդիր, գործադիր և դատական թևերի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունները
• Համայնքի ղեկավարի սեփական և ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը
• Համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողության կարգը 4 2 2
III Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 14 8 6
3.1 Համայնքային ծառայությունը հանրային ծառայության համակարգում
• Համայնքային ծառայության հիմնական հասկացությունները
• Հանրային ծառայության սկզբունքները և գործառույթները 2 2 -
3.2 Համայնքային ծառայության ոլորտի հասարակական հարաբերությունները կարգավորող նորմատիվ-իրավական ակտերը
• Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքները և դրանց կարգավորման առարկան
• Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշումները
• Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ տարածքային կառավարման նախարարության և այլ իրավասու մարմինների նորմատիվ-իրավական ակտերը 2 2 -
3.3 Համայնքային ծառայության պաշտոնները և դասային աստիճանները
• Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումն ըստ խմբերի
• Համայնքային ծառայության պաշտոնների խմբերը և ենթախմբերը
• Համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը
• Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը
• Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում ամրագրված նվազագույն չափանիշները
• Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի ընդհանուր նկարագիրը
• Համայնքային ծառայության դասային աստիճանների համակարգը
• Համայնքային ծառայության դասային աստիճանների շնորհման կարգը 2 2 -
3.4 Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու պայմանները և կարգը
• Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու պայմանները
• Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
• Թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը, թեստավորման և հարցազրույցի անցկացումը
• Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը
• Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը 2 - 2
3.5 Համայնքային ծառայողի ատեստավորումը և վերապատրաստումը
• Համայնքային ծառայողի հերթական և արտահերթ ատեստավորումը
• Ատեստավորման եղանակները
• Փաստաթղթային ատեստավորման անցկացման կարգը
• Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա համայնքային ծառայողները
• Ատեստավորման արդյունքներով համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումները
• Համայնքային ծառայողի վերապատրաստման հիմքերը և պարտադիր վերապատրաստման ժամկետները
• Վերապատրաստում անցկացնող կազմակերպությունների ընտրության կարգը
• Վերապատրաստման ծրագրերի հաստատումը 2 - 2
3.6 Համայնքային ծառայողի իրավական վիճակը
• Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները
• Համայնքային ծառայողի խրախուսումը
• Համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
• Օրենքի խախտմամբ տրված հանձնարարականները
• Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը 2 2 -
3.7 Համայնքային ծառայողի սոցիալ-հոգեբանական հատկանիշները և էթիկայի կանոնները
• Համայնքային ծառայության կառավարման սոցիալ-հոգեբանական մեթոդները
• Համայնքային ծառայողի արժեքային համակարգը և սոցիալ-հոգեբանական որակները
• Համայնքային ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմերը
• Համայնքային ծառայողի էթիկայի կանոնները 2 - 2
IV Մասնագիտական հմտություններ 18 8 10
4.1 Որոշման մշակում և ընդունում
• Որոշումների տեսակները
• Որոշման կայացման փուլերը
• Որոշում կայացնելու մեթոդները 4 2 2
4.2 Բախումների կառավարում
• Կառուցողական և քայքայիչ բախումներ
• Բախումների դասակարգումը ըստ տիպերի
• Բախումների պատճառները և կանխարգելումը
• Բախումների կառավարման հիմնական ձևերը 4 2 2
4.3 Լիազորությունների պատվիրակում
• Լիազորությունների պատվիրակման բնույթը
• Լիազորությունների պատվիրակման գործընթացի հաջորդականությունը
• Պատվիրակման պատճառները և խոչընդոտները
• Պատվիրակման տարբեր մակարդակները
• Առավել արդյունավետ պատվիրակում
• Լիազորությունների ապակենտրոնացումը 4 2 2
4.4 Ռազմավարական պլանավորում
• Ռազմավարական պլանավորումը, էությունը
• Ռազմավարական պլանավորման գործընթացի հիմնական փուլերը` կազմակերպության առաքելության սահմանում, ռազմավարական խնդիրների ու նպատակների սահմանում, ռազմավարական գործողությունների ձևակերպում, ուժեղ և թույլ կողմերի վերլուծություն, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծություն, ռազմավարության իրագործում, արդյունքների գնահատում և վերահսկում 6 2 4
V Թեստավորում (ուսուցում) 2 - 2
ԸՆԴԱՄԵՆԸ 72 38 34
Հավելված N 2
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-մենը Այդ թվում
Դասա-
խոսու-
թյուն Գործ-
նա-կան
1 2 3 4 5
I Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 6 4 2
1.1 Տեղական ինքնակառավարումը պետական իշխանության սահմանադրական համակարգում
• Պետական իշխանության իրականացման սուբյեկտները` պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք
• Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սկզբունքի բովանդակությունը
• Տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմունքները
• Տեղական ինքնակառավարման հարաբերակցությունը ժողովրդաիշխանության իրականացման այլ մեխանիզմների հետ 6 4 2
II Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 36 22 14
2.1 Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության ընդհանուր բնութագիրը
• Տեղական ինքնակառավարման վերաբերյալ միջազգային-իրավական սկզբունքները և նորմերը
• Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական հիմնական ակտերը՝ օրենքները և նորմատիվ-իրավական ակտերը 4 4 -
2.2 Տեղական ինքնակառավարման հիմնական հասկացությունները, սկզբունքները և գործառույթները
• Տեղական ինքնակառավարման ընդհանուր բնութագիրը
• Տեղական ինքնակառավարման տարածքային հիմքերը
• Համայնքը և համայնքի բնակիչները
• Տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները
• Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը և դրանց ձևավորման կարգը
• Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները 4 4 -
2.3 Համայնքի ավագանու իրավասությունը և գործունեության կարգը
• Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
• Ավագանու հերթական և արտահերթ նիստի նախապատրաստումը և անցկացումը
• Համայնքի ավագանու իրավասության ընդհանուր բնութագրումը
• Համայնքի ավագանու անդամի իրավունքներն ու պարտականությունները
• Համայնքի ավագանու և համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը 2 2 -
2.4 Համայնքի ղեկավարի իրավական կարգավիճակը
• Համայնքի ղեկավարի թեկնածուին ներկայացվող պահանջները
• Համայնքի ղեկավարի լիազորությունները
• Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և համայնքի ղեկավարի
պաշտոնանկությունը 4 2 2
2.5 Համայնքի ղեկավարի աշխատակազմը
• Համայնքի ղեկավարի աշխատակազմի հիմնական գործառույթները
• Համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությունը
• Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը և կառավարման կազմակերպումը 4 2 2
2.6 Համայնքի սեփականությունը
• Համայնքի սեփականության բովանդակությունը և օբյեկտները
• Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները
• Համայնքի սեփականության հաշվառումը
• Համայնքի սեփականության կառավարումը
• Համայնքի սեփականության օգտագործման ուղղությունները
• Համայնքի սեփականության օտարման կարգը 4 2 2
2.7 Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և բյուջեն
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի էությունը
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակումը, հաստատումը և իրականացումը
• Համայնքի բյուջեի ընդհանուր բնութագրումը
• Համայնքի բյուջեի նախապատրաստման և հաստատման կարգը
• Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները
• Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները
• Համայնքի բյուջեի կառուցվածքը
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի հրապարակում
• Համայնքի բյուջեի կատարումը
• Համայնքի բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը և կատարման հաշվետվության հաստատումը 10 4 6
2.8 Համայնքում մատուցվող ծառայությունների կառավարումը
Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, դրանց կազմակերպումը, ինչպես նաև այդ ծառայությունների որակի և մատչելիության բարձրացումը 4 2 2
III Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 16 10 6
3.1 Համայնքային ծառայության էությունը, սկզբունքները և գործառույթները
• Համայնքային ծառայության հասկացությունը և բովանդակությունը
• Համայնքային ծառայությունը որպես հանրային ծառայության ինքնուրույն տեսակ
• Համայնքային ծառայության ընդհանրությունները հանրային այլ ծառայությունների հետ
• Համայնքային ծառայության բնորոշումը
• Համայնքային ծառայության ոլորտի հիմնական հասկացությունները
• Համայնքային ծառայության հիմնական սկզբունքները և գործառույթները 2 2 -
3.2 Համայնքային ծառայության ոլորտը կարգավորող ՀՀ նորմատիվ-իրավական ակտերը
• Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքները և դրանց կարգավորման առարկան
• Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշումները
• Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ տարածքային կառավարման նախարարության և այլ իրավասու մարմինների նորմատիվ-իրավական ակտերը 2 2 -
3.3 Համայնքային ծառայության պաշտոնները և դասային աստիճանները
• Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը
• Համայնքային ծառայության պաշտոնների խմբերը և ենթախմբերը
• Համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը
• Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը
• Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում ամրագրված նվազագույն չափանիշները
• Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի ընդհանուր նկարագիրը
• Համայնքային ծառայության դասային աստիճանների համակարգը
• Համայնքային ծառայության դասային աստիճանների շնորհման կարգը 4 2 2
3.4 Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացումը
• Մրցույթին մասնակցելու իրավունքը
• Մրցույթի համար թեստավորման և հարցազրույցի անցկացման կարգը
• Պաշտոնի նշանակումը
• Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը
• Մրցութային և ատեստավորման հանձնաժողովները 2 - 2
3.5 Համայնքային ծառայողի ատեստավորումը և վերապատրաստումը
• Համայնքային ծառայողի հերթական և արտահերթ ատեստավորումը
• Ատեստավորումը բացառող հանգամանքները
• Ատեստավորման եղանակները և արդյունքների հրապարակումը
• Համայնքային ծառայողի վերապատրաստման հիմքերը և պարտադիր վերապատրաստման ժամկետները
• Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումը 2 - 2
3.6 Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները
• Համայնքային ծառայողի իրավական վիճակը բնութագրող հիմնական նորմերը
• Համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները և սոցիալական երաշխիքները
• Համայնքային ծառայողների խրախուսումը
• Համայնքային ծառայողների ծառայողական քննության անցկացումը 2 2 -
3.7 Համայնքային ծառայողների էթիկան
• Համայնքային ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմերը
• Համայնքային ծառայողների արժեքային համակարգի և էթիկայի հիմնական սկզբունքները 2 2 -
IV Մասնագիտական հմտություններ 12 4 8
4.1 Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթության որոշում
• Ժամանակի կառավարման հասկացությունը
• Ժամանակի վրա ազդող գործոնները
• Ժամանակի կառավարումը որպես կյանքի բարելավման ուղի
• Նպատակների սահմանում
• Ժամանակի աղյուսակ
• Ժամանակի վատնման հիմնական պատճառները 2 - 2
4.2 Միջանձնային հարաբերություններ
• Ներքին և արտաքին հարաբերություններ
• Համայնքային ծառայողների դերերը տարբեր իրավիճակներում
• Հաղորդակցության գործընթացը և դրա իմաստը
• Արդյունավետ հաղորդակցության հիմնական գործոնները
• Հաղորդակցության ձևերի ըմբռնում՝ գրավոր և բանավոր հաղորդակցություններ
• Մարդկանց հետ ավելի արդյունավետ հաղորդակցվելու սկզբունքները
• Հաղորդակցման բախում և բախումների կառավարում 2 - 2
4.3 Ծրագրերի մշակում և կառավարում
• Ծրագրի հասկացությունը
• Ծրագրի բովանդակությունը
• Ծրագրի համառոտ նկարագրությունը
• Թիրախ խմբերը
• Ռազմավարությունը
• Մոնիթորինգը
• Գնահատումը
• Հաշվետվությունը 4 2 2
4.4 Արտակարգ իրավիճակների կառավարման համակարգը
• Արտակարգ իրավիճակների սահմանումը
• Արտակարգ իրավիճակների ծագման վտանգները
• Արտակարգ իրավիճակների կառավարման ընդհանուր գործընթացները տարբերակվող վտանգների պայմաններում
• Արտակարգ իրավիճակների կառավարման գործընթացի ընդհանուր նկարագրությունը 4 2 2
V Թեսթավորում (ուսուցում) 2 - 2
ԸՆԴԱՄԵՆԸ 72 40 32
Հավելված N 3
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ
N Թեմաների անվանումը Ժամաքանակը
Ընդա-մենը Այդ թվում
Դասա-
խոսու-
թյուն Գործ-
նա-կան
1 2 3 4 5
I Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 6 4 2
1.1 Տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմունքները
• Տեղական ինքնակառավարումը` որպես սահմանադրական կարգի հիմունք, որպես տեղական նշանակության հարցերի լուծման իրավունք, որպես ժողովրդաիշխանության ձև
• Համայնքը` որպես բնակչության հանրություն և որպես իրավաբանական անձ
• Համայնքների միավորումը և առանձնացումը
• Համայնքի սեփական լիազորությունները
• Պետական մարմինների լիազորությունների պատվիրակումը տեղական ինքնակառավարման մարմիններին
• Տեղական ժողովրդավարության ձևերը` ներկայացուցչական և ուղղակի 6 4 2
II Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 38 24 14
2.1 Տեղական ինքնակառավարման հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ-իրավական ակտերը
• Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի ընդհանուր բնութագիրը 4 2 2
2.2 Տեղական ինքնակառավարման հասկացությունը և սկզբունքները
• Տեղական ինքնակառավարման ընդհանուր բնութագրումը
• Տեղական ինքնակառավարման տարածքային հիմքերը
• Համայնքը և համայնքի բնակիչները
• Տեղական ինքնակառավարման սկզբունքների հասկացությունը և տեսակները
• Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը և ձևավորման կարգը
• Համայնքի ավագանու իրավական կարգավիճակը
• Համայնքի ղեկավարի հիմնական լիազորությունները 6 4 2
2.3 Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը
• Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հասկացությունը
• Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական և պատվիրակված լիազորությունները
• Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների երկու հիմնական խմբերը` պարտադիր և կամավոր լիազորությունները 8 6 2
2.4 Համայնքի սեփականությունը
• Համայնքի սեփականության բովանդակությունը և օբյեկտները
• Համայնքի սեփականության օգտագործման ուղղությունները
• Համայնքի սեփականության օտարման կարգը
• Համայնքի սեփականության հաշվառումը և կառավարումը 2 2 -
2.5 Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և բյուջեն
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի ընդհանուր բնութագրումը
• Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի մշակումը, հաստատումը և իրականացումը
• Համայնքի բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը և կատարման հաշվետվության հաստատումը 8 4 4
2.6 Համայնքի կողմից մատուցվող ծառայությունները
• Համայնքի կողմից մատուցվող հիմնական ծառայությունները
• Համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի որոշման կարգը
• Ծառայությունների մատուցումը առևտրային կազմակերպությունների կողմից
• Ծառայությունների մատուցման համար առևտրային կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի պայմաններն ու անցկացման կարգը
• Համայնքի սեփականությունը չհամարվող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը 6 4 2
2.7 Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը
• Համայնքի ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը
• Համայնքի ղեկավարի՝ պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողությունը 4 2 2
III Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 16 12 4
3.1 Համայնքային ծառայության հասկացությունը և հիմնական սկզբունքները
• Համայնքային ծառայության բնորոշումը և հիմնական հասկացությունները
• Համայնքային ծառայության սկզբունքները և գործառույթները 2 2 -
3.2 Համայնքային ծառայության ոլորտը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերը
• Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքները
• Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշումները և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ընդունած նորմատիվ-իրավական ակտերը 2 2 -
3.3 Համայնքային ծառայության պաշտոնները և դասային աստիճանները
• Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը
• Համայնքային ծառայության պաշտոնների խմբերը և ենթախմբերը
• Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ընդհանուր նկարագիրը
• Համայնքային ծառայության դասային աստիճանների համակարգը 4 4 -
3.4 Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացումը
• Մրցույթին մասնակցելու իրավունքը
• Մրցույթի անցկացման կարգը
• Մրցութային և ատեստավորման հանձնաժողովները 2 - 2
3.5 Համայնքային ծառայողի ատեստավորումը և վերապատրաստումը
• Համայնքային ծառայողի հերթական և արտահերթ ատեստավորումը
• Ատեստավորումը բացառող հանգամանքները
• Ատեստավորման եղանակները և արդյունքների հրապարակումը
• Համայնքային ծառայողի վերապատրաստման հիմքերը և պարտադիր վերապատրաստման ժամկետները 2 - 2
3.6 Համայնքային ծառայողի իրավունքները և պարտականությունները
• Համայնքային ծառայողների հիմնական իրավունքները և պարտականությունները, դրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները
• Համայնքային ծառայողների ծառայողական քննության անցկացումը 2 2 -
3.7 Համայնքային ծառայողների էթիկայի կանոնները
• Համայնքային ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմերը 2 2 -
IV Մասնագիտական հմտություններ 10 6 4
4.1 Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթության որոշում
• Ժամանակի կառավարման հասկացությունը
• Ժամանակի վրա ազդող գործոնները
• Ժամանակի կառավարումը որպես կյանքի բարելավման ուղի
• Նպատակների սահմանում
• Ժամանակի աղյուսակ
• Ժամանակի վատնման հիմնական պատճառները 2 2 -
4.2 Հաշվառման և վերահսկողության կազմակերպում
• Հաշվառման էությունը և տեսակները
• Հաշվետվությունների տեսակները, կազմման և ներկայացման փուլերը
• Հաշվառման և հաշվետվությունների վերահսկողությունը 4 2 2
4.3 Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում
• Տեղեկատվական տեխնոլոգիայի հասկացությունը
• Տեղեկություններ և տվյալներ
• Համակարգչային համակարգի ընդհանուր բնութագրումը
• Տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրատարրերը` ծրագրային ապահովում, տեխնիկական ապահովում, տեղեկություններ և մարդկային գործոն
• Համակարգչային ցանցեր և էլեկտրոնային փոստ
• Ինտերնետ
• Համակարգչային անվտանգություն 4 2 2
V Թեսթավորում (ուսուցում) 2 - 2
ԸՆԴԱՄԵՆԸ 72 44 28