Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0255.22.04.55

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 ապրիլի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 1999 թվականի N 255

քաղ. Երևան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունները համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1998 թվականի մարտի 26-ին փոխանակված նոտայի համաձայն` ճապոնական դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված 18 հացահատիկահավաք կոմբայնից և 25 տրակտորից 16 կոմբայն ու 23 տրակտոր` իրենց գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, երկարաժամկետ վարձակալության հանձնել գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման բաց բաժնետիրական ընկերություններին:

3. Ելնելով հանրապետությունում դաշտային մեքենայացված աշխատանքների սպասարկումների ձևավորված ծախսերի կառուցվածքից և սակագների միջին մակարդակից` վարձակալության հանձնվող գյուղատնտեսական տեխնիկայի միավորի համար 1999 թվականի տարեկան վարձակալական վճարի չափը սահմանել կոմբայնի համար` 400 հազ. դրամ, տրակտորի համար` 100 հազ. դրամ, վարձակալության ժամանակը` 10 տարի: Վարձակալության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վարձավճարները սահմանել` ինդեքսավորելով նախորդ տարվա վարձավճարի չափը` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվող սղաճի մեծությամբ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, ելնելով սույն որոշման 3-րդ կետով սահմանված պայմաններից, ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության եռակողմ պայմանագրերի կնքումը:

5. Սահմանել, որ նշված տեխնիկական միջոցների իրացումից և վարձակալության տրամադրումից ստացված գումարները հաշվեգրվում են նոտային համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից բացված հատուկ հաշվին և օգտագործվում են Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 14.06.00 N 308)

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և սպասարկման լիցենզավորման վերաբերյալ:

(6-րդ կետը փոփ. 14.06.00 N 308)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Ծ Ր Ա Գ Ի Ր

գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման

1. Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման վիճակի համառոտ բնութագիրը

1.1. Հայաստանի Հանրապետությունում 1991-1993 թվականներին իրականացված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի արդյունքում հողերի մասնավորեցումն ուղեկցվել է նախկին կոլտնտեսություններին և պետական տնտեսություններին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի սեփականաշնորհմամբ:

1.2. 1998 թվականի հունվարի 1-ի օպերատիվ տվյալներով հանրապետությունում առկա թրթուրավոր և անիվավոր տրակտորների 82 տոկոսը պատկանում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ինչպես նաև 66 տոկոսով մասնավորեցված «Ագրոսպասարկում» և «Ագրոքիմիա» բաց բաժնետիրական ընկերություններին: Պետական սեփականություն համարվող տրակտորների միայն 1.6 տոկոսն է գտնվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի ձեռնարկություններում, իսկ մնացած մասը` անտառային տնտեսության և պետական այլ կառույցների տնօրինության ներքո:

Գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների նկատելի մասը շահագործում են ոչ պետական ձեռնարկությունները: Այսպես, հացահատիկահավաք կոմբայնների 77, կերահավաք կոմբայնների 63, տրակտորային կցասայլերի 75, գութանների 73, շարքացանների 72 և պարարտանյութացրիչների 77 տոկոսը շահագործում են մասնավոր ձեռնարկությունները և գյուղացիական տնտեսությունները` համաձայն N 1 հավելվածի:

1.3. Հանրապետությունում ներկայումս օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկան` մեքենաներն ու գործիքները, և դրանց պահեստամասերն արտադրվել են նախկին Խորհրդային Միության տարբեր գործարաններում: Դրանք հիմնականում բավարարել են լեռնային երկրագործության առաջադրած պահանջները և արդյունավետորեն շահագործվել են համեմատաբար մեծ հողակտորների վրա:

1986-1990 թվականներին տարեկան միջին հաշվով հանրապետություն ներմուծվել և գյուղատնտեսական ձեռնարկություններին է հատկացվել տարբեր մակնիշների 1095-1180 տրակտոր, 130-140 հացահատիկահավաք կոմբայն, 350-370 գութան, 320-350 կուլտիվատոր, 160-170 շարքացան և այլ մեքենայացման միջոցներ` համաձայն N 2 հավելվածի:

1.4. Հայաստանում իրականացված հողային բարեփոխումների արդյունքում ստեղծվել և ներկայումս գործում են 320869 գյուղացիական և 256 գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, որոնց սեփականաշնորհվել է վարելահողերի շուրջ 71 տոկոսը և բազմամյա տնկարկների 73 տոկոսը: Մասնավորեցված վարելահողերը բաժանված են շուրջ 1.28 մլն հողակտորի: Փաստորեն, մեկ գյուղացիական տնտեսությանը, միջին հաշվով, մասնավորեցվել է 1.5 հեկտար վարելահող, որը միջին հաշվով բաժանված է 4 առանձին հողակտորի:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններն ազատ են մշակաբույսերի ընտրության հարցում և նույն հողազանգվածի տարբեր հատվածներում սովորաբար զբաղվում են տարբեր մշակաբույսերի արտադրությամբ, ուստի ներկայումս անհրաժեշտություն է առաջացել վերանայել մեքենատրակտորային պարկի կառուցվածքը` նախապատվությունը տալով միջին և փոքր հզորությամբ ու սակավ էներգատար մեքենայացման միջոցներին:

1.5. Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տրակտորների 75.8, բեռնատար ավտոմեքենաների 80.7, հացահատիկահավաք կոմբայնների 74.5, տրակտորային կցասայլերի 83.6, տրակտորային խոտհնձիչների 79.3, կերահավաք կոմբայնների 54.1, կարտոֆիլահավաք կոմբայնների 71.6, շարքացանների 81.5, գութանների 85.0 և կուլտիվատորների 83.2 տոկոսն են գտնվում տեխնիկապես սարքին վիճակում` համաձայն N 3 հավելվածի:

Տրակտորների տարիքային կազմի վերլուծությունից պարզվել է, որ դրանց ընդհանուր թվի 31.7 տոկոսը շահագործվում է 18-23 տարի, 31.3 տոկոսը` 13-17, 34.9 տոկոսը` 8-12, 2.1 տոկոսը` 4-7: Փաստորեն, շահագործվող տրակտորների 85.3 տոկոսն օգտագործվում է 10-ից ավելի տարիներ և անցել են ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները` համաձայն N 4 հավելվածի:

1.6. Մեքենատրակտորային պարկի վերազինման գործում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են տեխնիկան շահագործող սուբյեկտների ֆինանսական սուղ հնարավորություններով, ներմուծվող մեքենայացման միջոցների բարձր գներով, գյուղատնտեսական սպասարկումների ոլորտի հարկային քաղաքականության անկատարությամբ, տեխնիկական սպասարկումների կարիք ունեցող գյուղացիական տնտեսությունների ֆինանսական ծանր վիճակով և այլն:

1.7. Մեքենատրակտորային պարկի բարձր մաշվածության պատճառով տեխնիկական շահագործող սուբյեկտներն ստիպված են հաճախակի կատարել նորոգման աշխատանքներ, ձեռք բերել պահեստամասեր և առանձին ագրեգատներ, որոնք նպաստում են մատուցվող ծառայությունների սակագների բարձրացմանը, որի հետևանքով գյուղացիական տնտեսությունների զգալի մասը հրաժարվում է այդ ծառայություններից: Հանրապետության ցանքատարածություններն ընթացիկ տարում 1991 թվականի համեմատությամբ կրճատվել են 79.1 հազ. հեկտարով և չի մշակվել 146,0 հազ. հեկտար վարելահող` համաձայն N 5 հավելվածի:

1.8. Գյուղատնտեսության մեքենայացման ներկա վիճակի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ նշված ոլորտում օրախնդիր է տեխնիկական վերազինման նպատակային ծրագրերի մշակումը և դրանց հետևողական իրականացումը, խնդրո առարկա հարցի վերաբերյալ պետական աջակցության քաղաքականության ծրագրավորումը, ոլորտի տնտեսական և տեխնիկական քաղաքականության ռազմավարության հստակեցումը և օրենսդրական կարգավորում պահանջող հիմնախնդիրների լուծումը:

2. Ծրագրի նպատակն ու հիմնական խնդիրները

2.1. Ծրագրի նպատակն է գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում տեխնիկական վերազինման, վերակառուցման և կառուցվածքային բարեփոխումների միջոցով գյուղացիական տնտեսություններին մատչելի սակագներով ծառայություններ առաջարկելը, արտադրողների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման նպաստավոր պայմաններ ստեղծելը:

2.2. Նշված նպատակի իրականացումը պահանջում է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`

ա) հանրապետության բոլոր մարզերում փոքր ու միջին հզորության նոր գյուղմեքենայացման միջոցների շահագործման կազմակերպում և դրանց սպասարկման ու նորոգման կենտրոնների ստեղծում.

բ) նոր տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող անձնակազմերի ուսուցման կազմակերպում, այդ միջոցների գովազդի իրականացում.

գ) գյուղատնտեսական տեխնիկա շահագործող սուբյեկտների միավորում մասնագիտական կոոպերատիվներում, միավորումներում ու միություններում, դրանց միջոցով առկա տեխնիկական միջոցների արդյունավետ շահագործման իրականացում և կոոպերացմանը նպաստող օրենսդրական դաշտի ձևավորում.

դ) գյուղատնտեսական տեխնիկա շահագործողների համար ընդունելի պայմաններով նոր տեխնիկական միջոցների և դրանց պահեստամասերի մատակարարում.

ե) տնտեսական օրենսդրության կատարելագործման միջոցով նոր տեխնիկական միջոցների ներմուծման ու շահագործման խթանում.

զ) ոլորտում ազնիվ մրցակցային դաշտի ձևավորմամբ օժանդակություն ցուցաբերել գյուղացիական տնտեսություններին մատչելի սակագներով ծառայությունների մատուցման հարցում:

3. Ծրագրի իրականացման մեխանիզմները, դրա համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները եվ ֆինանսավորման աղբյուրները

3.1. Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկան շահագործվում է գյուղացիական տնտեսությունների, մարզային «Ագրոսպասարկում» և «Ագրոքիմիական» բաց բաժնետիրական ընկերությունների, մի շարք գյուղական համայնքներին կից ստեղծված գյուղմեքենայացման ձեռնարկությունների և պետական (սերմնաբուծական, տոհմային, անտառատնտեսության) ձեռնարկությունների կողմից: Ներկայումս շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման և նորոգման աշխատանքները կատարվում են դրանք շահագործող սուբյեկտների կողմից: Տեխնիկապես բարդ նորոգումների գծով մասնագիտացել են մարզային «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունները, որոնք գործում են իրենց հզորությունների 5-10 տոկոսի չափով: Չնայած առկա գյուղատնտեսական տեխնիկայի 1/3-ը գտնվում է անսարք վիճակում, այնուհանդերձ, դրանք շահագործող սուբյեկտները հրաժարվում են «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունների նորոգման արհեստանոցների ծառայություններից, վերջինիս թանկ լինելու պատճառով: Նորոգման ծառայությունների ինքնարժեքում մեծ տեսակարար կշիռ ունեն հատկապես պահեստամասերը, որը պայմանավորված է դրանց ներմուծման ընթացքում կիրառված կրկնակի հարկման հանգամանքով: Քանի որ պահեստամասերը հիմնականում ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից, դրանք թե արտահանման, և թե ներմուծման ժամանակ ենթարկվում են հարկման` ավելացված արժեքի հարկով:

3.2. Առկա գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հարցում խիստ կարևորվում է ներկայումս դժվարությամբ պահպանվող ագրոսպասարկման համակարգի նորոգման արհեստանոցների դերը: Դա պայմանավորված է, մի կողմից, առկա տեխնիկայի նորոգման կազմակերպման, մյուս կողմից, ներմուծվելիք տեխնիկայի սպասարկման մարզային կենտրոնների ձևավորման անհրաժեշտությամբ:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջանում նշված արհեստանոցների հետագա պահպանման նպատակով մարզային «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունների համար ստեղծել հնարավորություն` այլ ծառայություններից լրացուցիչ եկամուտներ ստանալու համար:

Լրացուցիչ եկամուտների ստացման հուսալի աղբյուր է ներմուծվելիք նոր տեխնիկական միջոցների կենտրոնացված շահագործումը: Նշված միջոցներով առկա մեքենայացման պարկի վերազինումը նպատակահարմար է իրականացնել երկու փուլով:

3.3. Գյուղմեքենայացման ոլորտի ներկա վիճակի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների ներմուծման հնարավորության դեպքում առաջին փուլում նպատակահարմար է մարզային «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունների բազայի վրա յուրաքանչյուր մարզում կազմակերպել դրանց կենտրոնացված շահագործման ու սպասարկման կենտրոններ:

Նշված կենտրոնների ստեղծումը հնարավորություն կտա արդյունավետորեն շահագործելու նոր տեխնիկական միջոցները, գոտիականության հաշվառմամբ դրանք օգտագործելու այլ մարզերի գյուղատնտեսական կարիքների բավարարման նպատակով, ինչպես նաև վարձակալական և այլ հիմունքներով մշակելու չօգտագործվող վարելահողերը և գյուղատնտեսական մյուս հողատեսքերը, իրականացնելու սերմանյութերի (տնկանյութերի), վառելանյութերի, քսայուղերի, պարարտանյութերի, թունանյութերի և այլ նյութատեխնիկական միջոցների մատակարարման ծառայություններ:

3.4. Սույն ծրագրի սահմաններում գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ու սպասարկման մարզային կենտրոնները նպատակահարմար է ձևավորել հետևյալ սկզբունքով`

ա) հանրապետությունում ստացված նոր տեխնիկական միջոցները հատկացվում են «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը և արտացոլվում վերջինիս հաշվեկշռում.

բ) «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված կարգով նոր տեխնիկական միջոցները` համաձայն N 6 հավելվածի, լիզինգի սկզբունքով կամ վարձակալությամբ (հետգնման իրավունքով) տրամադրում է տարբեր մարզերում տեղաբաշխված և նորոգման գործող արհեստանոց ունեցող մարզային 10 «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերություններին: Նշված ընկերություններում «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունն իրականացնում է նաև 34 տոկոս բաժնետոմսերի պետական լիազորագրային կառավարումը:

Տնտեսական տարվա արդյունքներով «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը սահմանված ժամկետներում մարզային կենտրոններից հավաքագրում է լիզինգային գումարները և փոխանցում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից բացված տարանցիկ բյուջետային հաշվին:

գ) «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է փոքր և միջին հզորության նոր տեխնիկական միջոցների շահագործման, սպասարկման ու նորոգման աշխատանքների իրականացման ուսուցողական դասընթացներ և նշված տեխնիկական միջոցների շահագործմանը զուգահեռ ծավալում դրանց փորձարկման ու տարբեր գոտիներում հետագա շահագործման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակման աշխատանքներ.

դ) մարզային կենտրոններն սպասարկման ծառայություններից հնարավորություն են ունենում ստանալ լրացուցիչ եկամուտներ, որոնք ուղղվում են ինչպես նոր տեխնիկական միջոցների ներմուծմանը, այնպես էլ առկա տեխնիկայի նորոգման նպատակով պահեստամասերի ներկրմանը:

3.5. Վերազինման առաջին փուլում նոր տեխնիկական միջոցների ներմուծման և շահագործման կազմակերպմանը զուգահեռ, գյուղերում կիրականացվեն հին տեխնիկական միջոցների սեփականատերերի մասնագիտացված միավորումների, կոոպերատիվների, ընկերությունների ստեղծման աշխատանքներ, որը կնպաստի տեխնիկական պարկի սարքինության մակարդակի, շահագործվող տեխնիկական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ագրոտեխնիկական լավագույն ժամկետներում անհրաժեշտ ծավալներով ու մատչելի սակագներով ծառայությունների իրականացմանը:

Բացի դրանից, նշված միջոցառումների իրականացումը պայմաններ կստեղծի առաջարկվող ծառայությունների ընդլայնման հաշվին ֆինանսական բավարար միջոցներ կուտակելու, անսարք տեխնիկան նորոգելու, ինչպես նաև նոր գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու կամ լիզինգով դրանք շահագործելու համար:

3.6. Գյուղերում իրականացվելիք գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ոլորտի կոոպերացմանը կհետևի մարզային կենտրոնների և մարզային մյուս «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունների նորոգման արհեստանոցների գործունեության ծավալումը և դրանցում կձևավորվեն ֆինանսական բավարար միջոցներ` հետագա նորոգումների կատարման նպատակով պահեստամասերի և նոր տեխնիկական միջոցների ձեռքբերման համար:

Կոոպերացումը հույժ կարևոր է նաև բյուջետային նկատառումներով` կապված ձևավորվելիք սպասարկման կառույցները հարկային դաշտ մտցնելու հարցի հետ: Ներկայումս գյուղերում գյուղատնտեսական տեխնիկան շահագործող սուբյեկտները չունեն որևէ հարկային պարտավորություն և ազատված են գույքահարկի ու մատուցված ծառայությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումներից:

Մարզային կենտրոններում սպասարկման գյուղական կառույցները հնարավորություն կունենան ծանոթանալու շահագործվող նոր տեխնիկական միջոցներին և, նպատակահարմարությունից ելնելով, պատվիրելու նախընտրելի նոր տեխնիկական միջոցներ:

3.7. Ելնելով տնտեսական անհրաժեշտությունից` գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման ոլորտում կխորանա ինտեգրացումը: Սպասարկման մարզային կենտրոնները, մարզային «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունները, սպասարկման գյուղական կառույցները և տեխնիկա շահագործող անհատ սուբյեկտները կամավորության սկզբունքով կստեղծեն մարզային սպասարկման տնտեսական ընկերակցություններ (ասոցիացիաներ, կոնցեռններ): Նշված կառույցի ստեղծմամբ նրա յուրաքանչյուր օղակում ավելի կխորանա մասնագիտացման աստիճանը, որով պայմաններ կստեղծվեն նպատակային և լեռնային երկրագործությանը հարմարված տեխնիկական քաղաքականության ձևավորման և դրա հաջող իրականացման համար:

Նշված ոլորտում պետական քաղաքականությունը կնպատակաուղղվի վերոգրյալ ինտեգրացման պրոցեսներին աջակցության ցուցաբերմանը և դրան նպաստող անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը:

Տեխնիկական վերազինման առաջին փուլը կավարտվի առաջիկա 3-5 տարվա ընթացքում` ոլորտում վերոգրյալ բարեփոխումների իրականացմամբ և նոր տեխնիկական միջոցների գնողունակ պահանջարկի ձևավորմամբ:

3.8. Տեխնիկական վերազինման և վերակառուցման երկրորդ փուլի հիմնական խնդիրը գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գնողունակ պահանջարկի բավարարումն է հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում արդյունավետ շահագործվող, հուսալի և ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Նշված խնդրի իրականացման հարցում կարևոր դեր է վերապահվում «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, որի հիմնական գործառույթներն են արտաքին շուկաներում գյուղատնտեսական տեխնիկայի ու մեքենաների մարքեթինգի իրականացումը, դրանք շահագործողներին անհրաժեշտ տեխնիկական միջոցներ առաջարկելը, նոր տեխնիկայի ներմուծման հայտերի ձևավորումը և դրանց բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Բացի դրանից, նշված ընկերությունը հետևողականորեն կվերլուծի և կընդհանրացնի ոլորտում վարվող տնտեսական քաղաքականության պրակտիկան և առաջարկություններ կներկայացնի տնտեսական օրենսդրության կատարելագործման ու զարգացման ուղղությամբ:

Առաջիկա տարիներին ընկերությունն աստիճանաբար իր բաժնետոմսերն արժեթղթերի ներքին և արտաքին շուկաներում իրացնելու միջոցով կվերակառուցվի բաց բաժնետիրական ընկերության:

3.9. Սույն ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել զարգացած երկրների կողմից տրվող դրամաշնորհների, ապրանքային վարկերի, բանկային լիզինգների և, աստիճանաբար նաև, ոլորտում տնտեսավարող սուբյեկտների սեփական միջոցների հաշվին:

Տեխնիկական վերազինման առաջին փուլի ելակետային միջոցառման` մարզային 10 սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ միջոցները կներգրավվեն դոնոր երկրների դրամաշնորհների հաշվին: Ծրագրի հետագա ֆինանսավորումը կիրականացվի տնտեսավարող սուբյեկտների աճող հնարավորությունների հաշվառմամբ և դրանց մասնակցության աստիճանի բարձրացմամբ:

Ծրագրով սահմանված նպատակների և խնդիրների կատարման ապահովման միջոցառումների ժամանակացույցը տրված է N 7 հավելվածում:

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Ծրագրի իրականացման արդյունքում`

ա) կվերակառուցվի և կվերազինվի հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի պարկը, այն կհագենա ժամանակակից, լեռնային երկրագործության պայմաններում հուսալիորեն շահագործվող, ցածր էներգատար տեխնիկական միջոցներով.

բ) կընդարձակվեն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները և կավելացվեն տեղական գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ու վերամշակման ծավալները.

գ) գյուղմեքենայացման մակարդակի բարձրացման և մատչելի սակագներով իրականացվող ծառայությունների շնորհիվ արտադրանքի ինքնարժեքում կկրճատվի ձեռքի աշխատանքի ու սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող չհիմնավորված բարձր ծախսերը, որի արդյունքում կմեծանա տեղական արտադրանքի արտահանման և արտաքին շուկաներում դրանց մրցունակության աստիճանը.

դ) կընդարձակվեն և կմեծանան ոլորտից հավաքագրվող հարկային եկամուտները.

ե) տնտեսապես կամրապնդվեն գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն ապրանքային տնտեսությունների ձևավորման ու դրանց հետագա զարգացման համար:

5. Ծրագրի իրականացման վերահսկողությունը

5.1. Ծրագրի իրականացման ժամանակացույցով սահմանված միջոցառումների իրականացման վերահսկողության նպատակով` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ստեղծվում է ծրագրի իրականացման և վերահսկողության խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, մարզպետների և ծրագիրը ֆինանսավորող դոնոր երկրների ներկայացուցիչները:

5.2. Խորհրդի կազմից կձևավորվի ծրագրի իրականացման գրասենյակ, որն էլ կիրականացնի ծրագիրը և կատարվող աշխատանքների մասին պարբերաբար կզեկուցի խորհրդին:

Հավելված N 1

գյուղատնտեսական

արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

Հանրապետության գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների թիվը

1998 թ. հունվարի 1-ի դրությամբ

Մարզերը Տրակտոր Հացահա-

տիկահավ.

կոմբայն Կերա-

հավաք

կոմբ. Տրակտոր

կցասայլ Գու-

թան Շար-

քա-

ցան Կուլ-

տիվա-

տոր Հավա-

քիչ-

մամլիչ Խոտ-

հնձիչ Կարտո-

ֆիլա-

տնկիչ Կարտո-

ֆիլա-

քանդիչ Սեր-

մա-

զտիչ Սրս-

կիչ Պարար-

տանյութա-

ցրիչ Փոշո-

տիչ

թրթու-

րավոր անի-

վավոր

1. ք. Երևան 74 185 4 5 31 17 6 1 4 8 - - - 16 3 4

2. Արագածոտն 732 874 189 87 549 502 236 282 241 111 6 20 91 117 149 56

3. Արարատ 674 1384 44 98 684 468 129 354 112 179 46 90 1 57 102 15

4. Արմավիր 771 1551 124 152 953 686 298 420 133 162 29 69 51 317 120 83

5. Գեղարքունիք 785 1445 280 116 860 567 307 348 298 310 96 180 55 31 112 -

6. Լոռի 703 1441 120 150 848 515 300 450 251 618 171 348 40 78 149 32

7. Կոտայք 502 902 86 78 429 324 122 160 143 161 7 8 19 148 94 57

8. Շիրակ 719 1228 324 191 737 467 375 360 323 162 49 58 79 34 191 -

9. Սյունիք 520 927 149 36 531 331 153 119 203 181 14 18 46 54 137 9

10. Վայոց ձոր 304 615 51 22 341 183 40 17 66 281 - - 20 40 47 14

11. Տավուշ 531 935 82 101 627 434 132 112 112 142 20 1 25 204 101 86

ԸՆԴԱՄԵՆԸ 6297 11487 1453 1036 6640 4494 2098 2623 1886 2315 438 792 427 1096 1205 356

որից`

մասնավոր 5061 9878 1030 653 4989 3300 1512 1878 1352 1750 266 643 219 1079 925 326

այդ թվում՝

«Ագրոսպասարկում» ՓԲԸ 268 258 128 46 177 238 125 130 92 42 18 49 17 14 15 12

«Ագրոքիմիա» ՓԲԸ 574 637 63 43 292 208 42 45 25 14 3 10 1 80 196 8

պետական 1236 1609 423 383 1651 1194 586 745 534 565 172 149 208 17 280 30

այդ թվում՝

Սերմնաբուծական ՓԲԸ 130 162 62 23 119 95 58 65 61 49 12 31 34 16 27 -

Այլպետական ձ-ն 1106 1447 361 360 1532 1099 528 680 473 516 160 118 174 1 253 30

Հավելված N 2

գյուղատնտեսական

արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

1985-1990 թթ. տարեկան միջին հաշվով հանրապետություն ներմուծված գյուղատնտեսական տեխնիկան

N Անվանումը Մակնիշը թիվը

1. Տրակտոր ÄT-75 M 280-300

2. Տրակտոր T-70 C, 70 B 80-90

3. Տրակտոր MTÇ-80, 82 420-450

4. Տրակտոր T-40 145-150

5. Տրակտոր T-150 110-120

6. Տրակտոր T-16M 60-70

7. Գութան ÏËÍ-4-35 200-210

8. Գութան ÏËН-3-35 150-160

9. Կուլտիվատոր KPÍ-2.8 60-70

10. Կուլտիվատոր KÏC-4 120-130

11. Կուլտիվատոր KPÍ-4.2 (5.6) 140-150

12. Սրսկիչ OÏB-2000 300

13. Փոշոտիչ OÏÃÓ-50 80

14. Մամլիչ ÏË-Ô-1.6-2 450

15. Կարտոֆիլաքանդիչ KTÍ-2B 52-60

16. Կարտոֆիլաքանդիչ KPOT 40-50

17. Հացահատիկահավաք կոմբայն CK-5 130-140

18. Կոմբայն KCK-100 25

19. Շարքացան CÇ-3.6A 160-170

20. Հնձիչ KC-2.1 400-450

21. Օրգանական պարարտանյութացրիչ POÓ-6 60-70

22. Հանքային պարարտանյութացրիչ MBÓ-0.5 100

23. Տրակտորային կցորդ 2ÈTC-4M 300-350

24. Սիլոսահավաք կոմբայն E-281 40-45

25. Հնձիչ E-302 40

Հավելված N 3

գյուղատնտեսական

արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

Գյուղատնտեսական տեխնիկայի սարքին վիճակը

1998 թ. ապրիլի 1-ի դրությամբ (ըստ մարզերի)

Մարզը Տրակտոր-

ների սար-

քինութ. (%) Բեռնատար մեքենաների սարքինութ. (%) Հացահատի-

կահավաք

կոմբայնների սարքինութ. (%) Տրակտո-

րային կցա-

սայլերի սարքի-

նութ. (%) Տրակտո-

րային խոտ-

հնձիչների սարքինութ. (%) Կերահա-

վաք կոմ-

բայնների սարքինութ. (%) Կարտոֆիլ քանդողների սարքինութ. (%) Հնձիչ դասա-

վորող-

ներ սար-

քինութ. (%) Հատիկա-

զտիչ մեքե-

նաների սարքի-

նութ. (%) Տրակտո-

րային շարքա-

ցանների սարքի-

նութ. (%) Տրակտո-

րային գութան-

ների սարքի-

նութ. (%) Կուլտիվա-

տորների սարքի-

նութ. (%)

Արագածոտն 64.3 69.1 73.2 78.5 78.7 93.4 - 74.5 57.8 81.1 74.4 76.7

Արարատ 66.0 79.0 80.5 86.6 84.2 48.0 - 88.9 60.0 85.8 89.6 85.3

Արմավիր 76.5 86.4 71.6 90.5 87.4 52.6 - 92.4 70.6 94.5 97.2 96.1

Գեղարքունիք 92.7 81.6 69.0 81.0 72.8 65.0 - 81.8 64.0 74.1 82.1 75.0

Լոռի 79.8 79.8 84.1 84.5 85.1 62.3 - 74.3 81.1 80.9 86.5 83.3

Կոտայք 81.9 83.9 85.3 86.0 80.0 59.3 100.0 71.4 82.7 88.3 86.1 80.2

Շիրակ 78.8 78.3 78.1 80.8 81.6 52.1 78.3 89.2 72.9 87.1 89.4 88.0

Սյունիք 73.5 84.0 74.5 81.0 74.2 76.2 - 272.7 73.9 75.3 74.7 78.6

Վայոց ձոր 69.5 79.6 50.0 93.1 72.6 53.8 - 100.0 77.3 67.5 75.5 73.3

Տավուշ 70.6 87.2 67.1 83.2 84.4 29.2 50.0 47.6 41.2 65.4 76.5 53.3

ք. Երևան 21.3 12.1 100.0 21.4 20.0 20.0 - - - - 9.1 -

ԸՆԴԱՄԵՆԸ 75.8 80.7 74.5 83.6 79.3 54.1 71.6 94.5 70.5 81.5 85.0 83.21

Հավելված N 4

գյուղատնտեսական

արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

Հայաստանի Հանրապետության գյուղացիական եվ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ու գյուղացիական այլ ձեռնարկությունների տրակտորների տարիքային կազմը

Թողարկման տարեթիվը Թրթուրավոր Անիվավոր Ընդամենը

հատ %-ը ընդ. նկատմամբ հատ %-ը ընդ. նկատմամբ հատ %-ը ընդ. նկատմամբ

1976 176 476 658

1977 388 621 1009

1978 568 642 1210

1979 716 599 1315

1980 680 594 1274

2528 31.3 2932 38.1 5460 31.7

1981 637 431 1098

1982 528 596 1124

1983 492 640 1132

1984 414 471 885

1985 527 613 1140

2598 32.2 2781 30.5 5379 31.3

1986 598 530 1137

1987 595 680 1275

1988 695 723 1418

1989 578 808 1386

1990 318 463 781

2784 34.5 3213 35.2 5997 34.9

1991 156 178 334

1992 5 22 27

1993 - - -

1994 1 - 1

1995 - - -

162 2.0 200 2.2 362 2.1

1996 - - -

1997 - - -

Ընդամենը 8072 100.0 9126 100.0 17198 100.0

Հավելված N 5

գյուղատնտեսական

արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

Հանրապետության ցանքատարածությունը 1991 եվ 1997 թվականներին

(հա)

Մարզի անվանումը 1991 թ. 1997 թ.

Արագածոտն 49344 39040

Արարատ 25239 19810

Արմավիր 27236 31872

Գեղարքունիք 89399 62803

Լոռի 42889 39694

Կոտայք 26691 23797

Շիրակ 75349 60676

Սյունիք 45277 36009

Վայոց ձոր 11963 5924

Տավուշ 22536 16898

ք. Երևան 585 1005

ԸՆԴԱՄԵՆԸ 416508 337528

Հավելված N 6

գյուղատնտեսական

արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

Մարզային սպասարկման կենտրոններին հատկացվող գյուղտեխնիկայի միջոցները

N Տեխնիկայի միջոցների անվանումը Թիվը

(հատ) Միավորի արժեքը

(հազ. դոլար) Ընդամենը

(հազ. դոլար)

1 . Տրակտորներ 3 34.0 102.0

մինչև 100 ձիաուժանոց

-,,- 50 -,,- 5 23.0 115.0

-,,- 25 -,,- 2 15.0 30.0

2 . Տրակտորային կցասայլեր 2 2.5 5.0

1 տոննա բեռնատարողություն

3 -,,- -,,- 3 4.3 12.9

5 -,,- -,,- 2 8.0 16.0

3 . Գութաններ 5 4.3 21.5

4 . Կուլտիվատորներ 5 2.9 14.5

5 . Հացահատիկ շարքացաններ 3 11.6 34.8

6 . Խոտհնձիչներ 5 7.1 35.5

7 . Տրակտորային փոցխեր 3 3.1 9.3

8 . Մամլիչ-հավաքիչներ 2 4.2 8.4

9 . Պարարտանյութացրիչներ 3 4.9 14.7

10 . Սրսկիչներ 5 3.8 19.0

11 . Կարտոֆիլատնկիչներ 2 7.6 15.2

12 . Կարտոֆիլի մշակության կուլտիվատորներ 2 2.9 5.8

13 . Կարտոֆիլաքանդիչներ 2 4.8 9.6

14 . Շրջիկ արհեստանոցներ 1 40.1 40.1

15 . Ընթացիկ նորոգումներ - 96.0 96.0

16 . Հացահատիկահավաք կոմբայններ 2 65.0 130.0

ԸՆԴԱՄԵՆԸ X X 735.3

Հավելված N 7

գյուղատնտեսական

արտադրատեխնիկական

սպասարկումների կազմակերպման ծրագրի

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ծրագրով սահմանված նպատակների եվ խնդիրների կատարման ապահովման միջոցառումների

N Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Կատարման պատասխանատուն

1 . Գյուղտեխնիկայի սպասարկման մարզային 10 կենտրոնների ստեղծումը և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով համալրումը 1998-1999 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2 . Գյուղերում գյուղտեխնիկա և մեքենաներ շահագործողների կոոպերացումը համապատասխան կառույցներում 1998-2000 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

ՀՀ մարզպետարաններ, ԾԻԳ,

«Ագրոսպասարկում» ՓԲԸ

3 . Ներմուծված փոքր և միջին հզորության գյուղտեխնիկայի և մեքենաների փորձարկումների կազմակերպումը 1998-2000 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

«Ագրոսպասարկում» ՊՓԲԸ

4 . «Գյուղացիական միավորումների (միությունների) մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը 1998 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

5 . «Գյուղտեխնիկա և դրանց պահեստամասերը ներմուծողներին հարկային արտոնություններ տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը և ընդունումը 1998 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

6 . «Գյուղատնտեսական նոր տեխնիկա շահագործող սուբյեկտների կողմից մատուցվող ծառայությունների ինքնարժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը և ընդունումը 1998 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

7 . Գյուղտեխնիկայի արտաքին շուկաներում մարքեթինգային հետազոտությունների իրականացումը 1998-2005 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

«Հայագրոսպասարկում» ՊՓԲԸ

8 Նոր տեխնիկական միջոցների տարեկան հայտերի ձևավորումը և դրանց ներմուծումների և իրացումների կազմակերպումը 1998-2005 թթ. «Հայագրոսպասարկում» ՊՓԲԸ

9 . Ծրագրի ֆինանսավորման աղբյուրների հարցով դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցելը 1998-2000 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։