Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1841-Ն

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 228-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ու հաստատման գործընթացը` ըստ հաստատված ժամանակացույցի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. դեկտեմբերի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

NN

ը/կ Չափորոշիչները Կատարողը Մշակման ժամկետը

1. Անեսթեզիոլոգիայի ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007 թ.

2. Նարկոլոգիայի ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.

3. Առողջության առաջնային պահպանման ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.

4. Երեխայի առողջության պահպանման ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.

5. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.

6. Ուրոլոգիայի ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.

7. Սրտաբանության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.

8. Հոգեկան առողջության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2009 թթ.

9. Վերականգնողաբանության և ֆիզիոթերապիայի ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2008-2009 թթ.

10. Նյարդաբանության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2008-2009 թթ.

11. Ուռուցքաբանության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2008-2009 թթ.

12. Որովայնային վիրաբուժության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2009-2010 թթ.

13. Նյարդավիրաբուժության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2009-2010 թթ.

14. Արյունաբանության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2010-2011 թթ.

15. Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2010-2011 թթ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։