Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-10-29-ից մինչև 1999-01-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-01-14Բացել ARLIS-ում

040.0152.09.03.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան

9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 1998 թվականի N 152

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու նպատակով հանձնել Երևանի քաղաքապետարանին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման հավելվածում նշված շենքերի ու շինությունների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված օբյեկտների որպես բնակարանային ֆոնդ սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման համար և յուրաքանչյուր եռամսյակ ընթացքի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 9-ի N 152 որոշման

Ց Ա Ն Կ

ԵրԵՎանի քաղաքապետարանին հանձնվող` որպես բնակարանային ֆոնդ վերափոխման ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերի եվ շինությունների

NN

ը/կ Օբյեկտի անվանումը Տնօրինությունը Հասցեն Հարկայնությունը, մակերեսը

1. Քաղէլեկտրատրանսպորտի վարչության հանրակացարան ՀՀ տրանսպորտի նախարարություն Գ. Նժդեհի 9 ա, Շենգավիթի թաղային համայնք 4/1860

2. (2-րդ կետը հանվել է 29.10.98 N 668)

3. N 4 պրոֆտեխուսումնարանի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Արշակունյաց 65, Շենգավիթի թաղային համայնք 4/2800

4. Առևտրակենցաղային և կապի ուսումնարանի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Շիրակի 2ա, շենք 2, Շենգավիթի թաղային համայնք 9/5200

5. Հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ս. Տարոնցու 5, Շենգավիթի թաղային համայնք 6/2400

6. Կապի ինստիտուտի հանրակացարան ՀՀ կապի նախարարություն Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 43/1, Նոր Նորքի թաղային համայնք 6/3780

7. N 18 պրոֆտեխուսումնարան ՀՀ կրթության

և գիտության

նախարարություն Լուկաշինի 43/2.,

Աջափնյակի թաղային

համայնք 1-ին մասնաշենք,

4/4600

2-րդ մասնաշենք,

2/1224

8. N 26 ուսումնարանի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Վարդաշեն, 9-րդ փող., 70, Էրեբունու թաղային համայնք 5/450

(Ցանկը խմբ. 15.04.98 N 235, փոփ. 29.10.98 N 668)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

5 մարտի 1998 թվականի թիվ 10

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ քննարկել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Երևանի «Մահուդ» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Տյուլենինի 4) գույքային համալիրից մանկապարտեզի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 24/1) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Մանանդյան 15) գույքային համալիրից հանրակացարանի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Արարատյան 76) գույքային համալիրից N 21 պրոֆտեխուսումնարանի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 26) գույքային համալիրից մանկապարտեզի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 5) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 2/1) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայկական մետաքս» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Սիսակյան 3) գույքային համալիրից հանրակացարանի «Մասիս» ԱՄ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շենգավիթի 44 փող., 1-ին մասնաշենք) գույքային համալիրից մանկապարտեզի շենքերն առանձնացնելու և Երևանի քաղաքապետարանին հանձնելու մասին` դրանք որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու և օգտագործելու նպատակով:

2. Երևանի քաղաքապետին` շահագրգիռ մարմինների հետ, ըստ պատրաստվածության աստիճանի, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոչ բնակելի շենքերի ու շինությունների` որպես բնակարանային ֆոնդ վերափոխման մասին առաջարկություններ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։