Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 89-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 32206425

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

16 հոկտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 06-418-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 89-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման 2-րդ կետի և որոշմամբ հաստատված կարգի 9-րդ բաժնի 61-րդ կետի և 10-րդ բաժնի 77-րդ կետի պահանջներով՝

Հրամայում եմ՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի փետրվարի 12-ի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» N 89-Կ հրամանում կատարել հետևյալ լրացումները՝

հրամանով հաստատված ցանկի`

1. «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 8.1 կետից հետո լրացնել նոր` «8.2» կետ հետևյալ բովանդակությամբ.

«8.2. Անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար 1000 դրամ»։

2. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի «8.1» կետից հետո լրացնել նոր` «8.2» կետ հետևյալ բովանդակությամբ.

«8.2. Անշարժ գույքի հասցեների գրանցում կատարելու և գրանցված հասցեների փոփոխություն կատարելու համար 1000 դրամ»։

3. Սույն հրամանով հաստատված լրացումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ համաձայնեցման։

4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար Վ. Խաչատրյան

22 նոյեմբերի 2006 թ. N 1071-Ա հրաման Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահ Մ. Վարդանյան

16 հոկտեմբերի 2006 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։