Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ «Է. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 դեկտեմբերի 2006 թվականի N 1423-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵրԵՎանի քաղաքապետարանի թիվ 2 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ի լիցենզիան «Է. Մնացականյանի անվան մանկական ստոմատոլոգիական կենտրոն» ՍՊԸ-ի անվամբ վերաձԵՎակերպելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-ի 1-ին մասը, ՀՀ կառավարության 2005 թվականի 29 հունիսի N 956-Ն որոշումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ին 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության թիվ Կ - XX- 000198 լիցենզիան վերաձևակերպել «Է. Մնացականյանի անվան մանկական ստոմատոլոգիական կենտրոն» ՍՊԸ-ի անունով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։