Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 դեկտեմբերի 2006 թվականի N 1449-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի այլ վայրում ԵՎս լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ընդունել ի գիտություն, որ «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն (2003 թվականի հուլիսի 7-ին և 2005 թվականի դեկտեմբերի 20-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ - XX- 000164 և Կ - XX- 000725 լիցենզիաները) գործունեության իրականացման վայրը ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ-4, թիվ 10 ա հասցեի հետ մեկտեղ գործունեություն է ծավալում նաև ք. Վանաձոր, Մալաթիա փող., թիվ 1 հասցեում:

2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի ավելացման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։