Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական խողովակներով գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է հինգ տարի ժամկետով։

Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հինգ տարով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը կամ նրա որևէ փոփոխություն չի ազդի Համաձայնագրի գործողության ընթացքում սկսված և մինչև փոփոխությունները կամ դադարեցումը չավարտված նախագծերի իրականացման վրա։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2004 թվականի հուլիսի 13-ին երկու օրինակով, յուրաքանչյուրը` ռուսերեն և հայերեն, ընդ որում, երկու տեքստն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. դեկտեմբերի 5-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։