Հոդված 8
Հոդված 8
Հայկական կողմը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ամեն տարի տրամադրելու է մինչև 15 կրթաթոշակ (մինչև 10 կրթաթոշակ` ուսուցման լրիվ դասընթացի համար, մինչև 5 կրթաթոշակ` ասպիրանտուրայում ուսանելու համար)` ենթագերատեսչական ուսումնական հաստատություններում պետական բյուջեի հաշվին սովորելու և որակավորումը բարձրացնելու նպատակով։ Մասնագիտությունները և մասնագետների պատրաստման ուղղությունները, ինչպես նաև ընդունելության պայմանները Կողմերը համաձայնեցնելու են անմիջականորեն կամ դիվանագիտական խողովակներով: