Հոդված 11
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող` Պայմանավորվող կողմերի վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և կնքվում է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Պայմանավորվող կողմերից մեկը գործողության համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից հետո դրա դրույթները կկիրառվեն երկու երկրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև կնքված, բայց Համաձայնագրի գործողության ընթացքում չկատարված կոնտրակտների նկատմամբ:
Կատարված է Կիև քաղաքում, 1999 թվականի դեկտեմբերի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակների համար գերակայում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. փետրվարի 15-ից: