ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) խորհրդի կազմից հանել`
Անտի Վաուրինենին - Ատոմհսկողության պետ (Ֆինլանդիա),
Յուրի Վիշնևսկուն
- Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստանի Դաշնություն).
բ) խորհրդի կազմում ընդգրկել`
Վլադիմիր Ասմոլովին - Ատոմային էներգիայի նախարարի տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն).
գ) «Անդրեյ Մալիշև - Ատոմային էներգիայի նախարարի տեղակալ (Ռուսաստանի Դաշնություն)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Անդրեյ Մալիշև - Ռուսաստանի Դաշնության ատոմհսկողության դաշնային ծառայության ղեկավար:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
6 ապրիլի 2004 թ.
ՆՀ-51-Ա