Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 16-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետի «բ.1» ենթակետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով.
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Պետական բյուջեի արտարժութային մուտքերի և ծախսերի հաշվարկման համար որպես փոխարժեք սահմանվում է պետական բյուջեի նախագիծը կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:».
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ՝
«5. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով կենտրոնական բանկին առաջադրվում է գնաճի սահող թիրախ, այն է՝ տարվա ընթացքում որոշումների կայացման համար գնաճի նպատակային մակարդակը և դրանից շեղումների թույլատրելի չափը: Տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս կենտրոնական բանկը առաջնորդվում է որոշման կայացման օրվան հաջորդող 12-ամսյա ժամկետի համար գնաճի նպատակային մակարդակին հասնելու տրամաբանությամբ:»: