«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1796-Ա
«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
Փամփուշտավորված ամոնիտ (6 Ժվ)
25-80 մմ` 158 (հարյուր հիսունութ) հազ. կգ
Խթանիչ
(Փաուերգել մագնում 90*350)` 42 (քառասուներկու) հազ. կգ
Դետոնացիոն քուղ ԴՇԷ 12` 430 (չորս հարյուր երեսուն) հազ. գծմ
Կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ)` 370 (երեք հարյուր յոթանասուն) հազ. գծմ
Ճայթիչ պայթիչ ԿԴ-8Ս` 108 (հարյուր ութ) հազ. հատ
Մակերեսային հապաղիչ 20 ՄՍ RP-92-0ms` 10 (տասը) հազ. հատ
Կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Էքսել.ՏՄՄՍ 4-19 մ/17մս)`
14 (տասնչորս) հազ. հատ
Կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Էքսել.ՏՄՄՍ 4-19 մ/25 մս)` 14 (տասնչորս) հազ. հատ
Կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Էքսել.ՏՄՄՍ 4-19 մ/42 մս)` 14 (տասնչորս) հազ. հատ
Կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Էքսել.ՏՄՄՍ 4-19 մ/500 մս)` 42 (քառասուներկու) հազ. հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. դեկտեմբերի 19
Երևան