Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-1 «ԳՆՈՄՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԴՐԱՄԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 11-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ-1 «ԳՆՈՄՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԴՐԱՄԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի առաջին բաժնի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Դրամահատման, պետական մեդալների և շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1302-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» բաց բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Արշակունյաց 12) տրամադրել դրամահատման, պետական մեդալների և շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. հունվարի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։