Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1820-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Զաքար Խաչատրյանի ու Արտաշես Հովսեփյանի (Խաչատրյան) առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի (Խաչատրյան) սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի N 16 հասցեում գտնվող երկհարկանի առանձնատունը` 196,06 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և 980 քառ. մետր հողամասն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ` տուն-թանգարան ստեղծելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի (Խաչատրյան) հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված առանձնատան ու հողամասի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքային իրավունքների պետական գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի N 16 հասցեում գտնվող` նվիրաբերված առանձնատունը և հողամասն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքային իրավունքների պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի N 16 հասցեում գտնվող` նվիրաբերված առանձնատանը սահմանված կարգով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղի` տուն-թանգարանի ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. դեկտեմբերի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։