Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 653/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 դեկտեմբերի 2006 թ. թիվ 728-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 653/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԳՈԼԴԵՆ ԷԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի միջնորդագիրը «քաղաք Երևան, Դավթաշեն համայնք, Տ. Պետրոսյան 2/1, առևտրի սրահ» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 653/1) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԳՈԼԴԵՆ ԷԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 653/1 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳՈԼԴԵՆ ԷԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն՝ քաղաք Երևան, Արշակունյաց 54/1, բնակարան 50) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ՝ Տ. Սարգսյան

2006 թ. դեկտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։