Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Դատարանը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արբիտրաժի ցանկացած փուլում, արբիտրաժի կողմերից մեկի միջնորդության հիման վրա միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել արբիտրաժային դատարանի վճռի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:»: