Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ Ա/Ձ ԺՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 դեկտեմբերի 2006 թվականի N 1554-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Ժորա Հակոբյանի բժշկական օգնություն ԵՎ սպասարկում գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. օգոստոսի 14-ի N 925-Ա հրամանը, 23 հոկտեմբերի 2006 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

Հրամայում եմ`

1. Վերականգնել Ա/Ձ Ժորա Հակոբյանի 14 օգոստոսի 2006 թվականի N 925-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:

2. Թույլատրել Ա/Ձ Ժորա Հակոբյանին Ա - XX- 000019 լիցենզիայի հիման վրա վերսկսել բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը:

3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

3.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։