Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-05-01-ից մինչև 2005-05-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-05-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության:

Սահմանել, որ արտակարգ իրավիճակների վարչությունը տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) ուժը կորցրած ճանաչել I բաժնի 19-րդ կետը.

բ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ կետով`

«15.1. Տարածքային կառավարման նախարարություն».

գ) II բաժնում ուժը կորցրած ճանաչել 3-րդ, 6-րդ և 9-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. ապրիլի 27ԵրևանՆՀ-74-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։