Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-07-27-ից մինչև 2005-01-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-01-27Բացել ARLIS-ում

040.0573.18.09.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվականի N 573

քաղ. Երևան

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 13.06.02 N 847-Ն)

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պետական հիմնարկների, կազմակերպությունների լուծարման և (կամ) մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվներ հանձնելու կարգը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 573 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 13.06.02 N 847-Ն)

1. Պետական հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություն) լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել մինչև լուծարման օրը կազմակերպության գործունեությամբ առաջացած փաստաթղթերի կարգավորման աշխատանքների իրականացումը:

Փաստաթղթերի կարգավորման ավարտից հետո հանձնվում են`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը համապատասխան պետական արխիվ.

բ) անձնակազմի վերաբերյալ և գործավարությամբ չավարտված գործերն ու ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը վերադաս մարմնի արխիվ, իսկ վերադաս մարմնի բացակայության դեպքում` տեղական ինքնակառավարման մարմնի արխիվ կամ համապատասխան պետական արխիվ:

(1-ին կետը լրաց., փոփ. 13.06.02 N 847-Ն)

2. Կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում համապատասխան պետական կառավարման մարմինը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել մինչև մասնավորեցումը (սեփականաշնորհումը) կազմակերպության գործունեությամբ առաջացած փաստաթղթերի կարգավորման աշխատանքների իրականացումը:

Փաստաթղթերի կարգավորման ավարտից հետո հանձնվում են`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը` համապատասխան պետական արխիվ.

բ) անձնակազմի վերաբերյալ և գործավարությամբ չավարտված գործերն ու ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը` իրավահաջորդին (մասնավորեցված (սեփականաշնորհված) կազմակերպությանը):

(որոշումը փոփ., լրաց. 13.06.02 N 847-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։