Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 32-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Բյուրականի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց, սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1348-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

բ) որոշման N 2 հավելվածի «Բյուրականի-Անտառուտի սահմանագիծը`«Ա»-«Բ» նկարագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բյուրականի-Անտառուտի սահմանագիծը` «Ա»-«Բ»

Բյուրականի, Անտառուտի և Օրգովի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Անտառուտ-Բյուրական գյուղամիջյան ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1005.77 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 8-11 սահմանակետերով անցնում 882.88 մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, բլուրներով անցնում 1110.94 մ, հասնում Անտառուտի, Բյուրականի գյուղական համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2999.59 մետր է»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. հունվարի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հունվարի 11-ի N 32-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

հուլիսի 27-ի N 1348-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։