«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հունվարի 2007 թ.
ք. Երևան N 02-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՁԵՎ ԹԻՎ 1-ՄՍ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Օգտագործված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների) և պաշարների վերաբերյալ» միանվագ հետազոտության Ձև թիվ 1-ՄՍ հարցաթերթը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2007 թ. հունվարի 22-ի
թիվ 2-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
Հրահանգը սահմանում է «Օգտագործված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների) և պաշարների վերաբերյալ» (Ձև թիվ 1-ՄՍ) միանվագ հետազոտության (հետազոտություն) հարցաթերթի լրացման կարգը:
Հետազոտության հարցաթերթը լրացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ) հարցազրուցավարի օգնությամբ:
Հարցաթերթում լրացվում են կազմակերպության 2005 թվականի վերաբերյալ տարեկան տվյալները:
Հարցաթերթում տվյալները լրացվում են հազար դրամներով առանց տասնորդական նիշի:
Հարցաթերթը լրացվում է կազմակերպության սկզբնական (ապրանքների, հումքի ու նյութերի հաշվառման գրքերի, հաշիվ-ապրանքագրերի, պահանջագրերի, պահեստային հաշվառման քարտերի, նյութական գույքագրման և այլն) և հաշվապահական (շրջանառու գրանցամատյանների, հումքի և նյութերի շարժի մասին հաշվետվությունների, հաշվապահական մատյանների և այլն) հաշվառման տվյալներով:
Հարցաթերթը լրացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:
Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:
Հարցաթերթի 1-4-րդ սյուներում լրացվում են արտադրանքի (ինչպես սեփական արտադրության, այնպես էլ ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) ընթացիկ ծախսերը, որոնք օգտագործվել են կազմակերպության կողմից հիմնական և երկրորդային (ոչ հիմնական) գործունեության ընթացքում արտադրանքի արտադրության կամ ծառայության մատուցման, այսպես կոչված միջանկյալ սպառման համար:
Ընթացիկ ծախսերի (հումք և նյութեր, գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ, վառելիք, էներգիա, արտադրական բնույթի աշխատանքների և տարբեր ծառայությունների դիմաց վճարները` տրանսպորտային, փոստի և հեռահաղորդակցության, կոմունալ և սպասարկումների ոլորտի, տեղեկատվական, ներկայացուցչական, կադրերի պատրաստման, վերապատրաստման և գործուղման, բանկային և ապահովագրական, դատական, իրավաբանական, այլ խորհրդատվական և կառավարման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների ու սարքավորումների դիմաց վարձավճարները և այլն) վերաբերյալ տվյալները լրացվում են ըստ ապրանքների և ծառայությունների տեսակների:
Կազմակերպության օգտագործած արտադրանքը իրենից ներկայացնում է ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, որոնք հաշվետու տարում տնտեսական գործունեության ընթացքում ձևափոխվել կամ ամբողջությամբ սպառվել են որպես արտադրության ծախսեր: Ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հաշվառվում է արտադրության գործընթաց մուտք գործելու, այլ ոչ թե արտադրողի կողմից վերջիններիս ձեռք բերելու պահին: Հարցաթերթում պետք է ներկայացնել թե կազմակերպությունը ինչպիսի և ինչ ծավալի ապրանքներ և ծառայություններ է օգտագործել իր արտադրական գործունեության ընթացքում:
Կազմակերպությունների մեկից ավելի գործունեության տեսակ ունենալու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության բարելավման և ծախսերի իրական ուղղությունները ճիշտ սահմանելու համար, հարցաթերթի ընդամենը ցուցանիշներից առանձնացվում են գործունեության միայն հիմնական տեսակի ցուցանիշներն` ըստ ապրանքների և ծառայությունների:
Արտադրության ընթացիկ ծախսերի մեջ ներառվում են ինչպես սեփական արտադրության, այնպես էլ գնովի ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների արժեքները: Գնովի ապրանքների ու ծառայությունների ծախսը ներկայացվում է ձեռքբերման արժեքով, իսկ սեփական արտադրությանը` ըստ ինքնարժեքի:
Հարցաթերթի 6 և 7-րդ սյուներում լրացվում են սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ապրանքանյութական պաշարների առկայությունը (ներառյալ` ավելացված արժեքի հարկ և ակցիզ) տարվա սկզբի և վերջի դրությամբ, որոնք հաշվառվում են կազմակերպության հաշվապահական հաշվառման 21-րդ խմբի հաշիվներում: Ապրանքանյութական պաշարները նույնպես լրացվում են ըստ ապրանքատեսակների:
Արտադրանքի ծախսերը և պաշարներն ըստ արտադրատեսակների (ապրանքներ, աշխատանքներ ու ծառայություններ) ճիշտ բաշխելու համար անհրաժեշտ է օգտագործել «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) դասակարգչի դասակարգման քառանիշ մակարդակը (ցանկը կտրամադրվի հարցազրուցավարի կողմից):
2. Լրացման կարգ
Հարցաթերթի 01 «Ընդամենը» տողում լրացվում է կազմակերպության կողմից արտադրական գործունեության ընթացքում օգտագործված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) ամփոփ արժեքը (սյուն 1) ըստ ծագման աղբյուրների (սյուներ 2-4), դրանց վրա հաշվարկված ավելացված արժեքի հարկը (սյուն 5), ինչպես նաև ապրանքանյութական պաշարների առկայությունը տարվա սկզբի և վերջի դրությամբ (սյուն 6,7): Այս տողում տվյալներն ընդգրկում են կազմակերպության ինչպես հիմնական (տող 02), այնպես էլ երկրորդային գործունեության տեսակների արդյունքները:
01 տողի սյուն 1-ի ցուցանիշը պետք է համընկնի «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» ձև թիվ 1-ՏԳ պետական վիճակագրական հաշվետվության (հաստատվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 259-Ն որոշմամբ, հրապարակվել է գերատեսչական նորմատիվ ակտերի 2003 թվականի փետրվարի 28-ի թիվ 4.1 տեղեկագրում) սյուն 3-ի համապատասխան տողերի հանրագումարի հետ:
02 տողում լրացված ցուցանիշները, բացառությամբ 6 և 7 սյուների, պետք է հավասար լինեն տողից ներքև տեղաբաշխված համապատասխան ցուցանիշների հանրագումարին:
Ապրանքանյութական պաշարների առկայությունը տարվա սկզբի ու վերջի դրությամբ, ինչպես նաև դրանց ապրանքային կառուցվածքը լրացվում է ընդամենը կազմակերպության մակարդակով: Այս սյուների համար բոլոր դատարկ տողերում լրացված ցուցանիշների հանրագումարը հավասար է 01 տողի համապատասխան ցուցանիշներին:
02 տողի սյուն 1-ի ցուցանիշը պետք է համընկնի «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» ձև թիվ 1-ՏԳ պետական վիճակագրական հաշվետվության սյուն 5-ի համապատասխան տողերի հանրագումարի հետ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով
սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական
աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի
«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ով է ներկայացնում ____________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________
____________________________________ I I I I I I
Գտնվելու վայրը ______________________________________
_____________________________________ I I I I I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ I I I Համայնքը_________ I I I I I
Պետական ռեգիստրում գրանցված համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից
ՁԵՎ ԹԻՎ 1-ՄՍ
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 22 հունվարի 2007թ.
թիվ 2-Ն որոշմամբ
Ներկայացնում են
Հայաստանի Հանրապետության
ազգային վիճակագրական
ծառայության կողմից
ընտրանքային կարգով ընտրված
առևտրային և ոչ առևտրային
կազմակերպությունները
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ
(հազար դրամով, առանց տասնորդական նիշի)
NN Ապրանքի, աշխատանքի և ծառայության անվանումը Ապրանքի, աշխա-տանքի և ծառա-յության ծածկա-գիրը (ըստ ԱԴԳՏ-ի) Ընդամենը օգտագործված ապրանքի, աշխատանքի և ծառայության արժեքը ընթացիկ գներով (ներառյալ առևտրա-տրանսպորտային հավելագինը, առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզի)
1=2+3+4 այդ թվում՝ Ավելաց-ված արժեքի հարկ և ակցիզ Ապրանքա-
նյութական
պաշարներ
(ներառյալ ավելացված արժեքի հարկ և ակցիզ)
տեղական արտա-դրողների (բացի սեփական արտա-դրանքից) ներ-մուծ-ված սեփա-կան արտա-դրու-թյան տարվա սկզբի դրու-թյամբ տար-վա վերջի դրու-թյամբ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7
01 Ընդամենը X
02 որից`
հիմնական
գործունեության համար X X X
այդ թվում`
ըստ ապրանքի, աշխատանքի և ծառայության տեսակի
NN Ապրանքի,
աշխատանքի և
ծառայության անվանումը Ապրանքի,
աշխա-
տանքի և ծառա-
յության ծածկա-
գիրը
(ըստ ԱԴԳՏ-ի) Ընդամենը
օգտագործ-
ված ապրանքի,
աշխատանքի
և ծառա-
յության
արժեքը
ընթացիկ
գներով
(ներառյալ
առևտրա-
տրանսպորտային հավելագինը,
առանց
ավելացված
արժեքի
հարկի և
ակցիզի)
1=2+3+4 այդ թվում՝ Ավելաց-
ված
արժեքի
հարկ և
ակցիզ Ապրանքանյու-
թական
պաշարներ
ներառյալ
ավելացված
արժեքի հարկ
և ակցիզ)
տեղական
արտա-
դրողների
(բացի
սեփական արտա-
դրանքից) ներ-մուծ-ված սեփա-
կան
արտա-դրու-
թյան տարվա սկզբի
դրու-
թյամբ տար-
վա
վերջի
դրու-թյամբ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7
___________________________
կատարողի անունը, ազգանունը և հեռախոսի համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ________________________
(ստորագրություն)
______ ______________ 2007 թ.
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հարցազրուցավար _______________________________