Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 հունվարի 2007 թ.

ք. Երևան N 01-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 13-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը» հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Հավելվածի 27-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «3» թիվը փոխարինել «4» թվով.

2. Հավելվածի 68-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «6» թիվը փոխարինել «4» թվով.

3. Հավելվածի 141-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով.

4. Հավելվածի 142-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «7» թիվը փոխարինել «4» թվով.

5. Հավելվածի 143-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «6» թիվը փոխարինել «5» թվով.

6. Հավելվածի 144-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով.

7. Հավելվածը լրացնել նոր «185.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.

185.1

Դատական դպրոցի կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

1

8. Հավելվածը լրացնել նոր «186.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.

186.1

Իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին

5

9. Հավելվածը լրացնել նոր «187.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.

187.1

Դատական պրակտիկայի ամփոփման վարչության կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

1

10. Հավելվածը լրացնել նոր «187.2» կետով` հետևյալ բովանդակությամբ.

187.2

Կազմակերպական վարչության կրտսեր մասնագետ կրտսեր, 1-ին

1

11. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «654» թիվը փոխարինել «655» թվով:

ՀՀ վճռաբեկ դատարանի

նախագահ` Հ. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։