Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐՍԱՆԱ» ՓԲԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 հունվարի 2007 թվականի N 123-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Արսանա» ՓԲԸ-ի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. օգոստոսի 21-ի N 949-Ա հրամանը, 22 հունվարի 2007 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել «Արսանա» ՓԲԸ-ի 19 դեկտեմբերի 2006 թվականի N 1485-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:

2. Թույլատրել «Արսանա» ՓԲԸ-ին թիվ Կ-XX-000921 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեությունը:

3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

3.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։