Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 98-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Ախուրյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն տրված` 5521.4 հազ. դրամ արժողությամբ (664.6 քառ. մ) գույքով` Ախուրյանի շրջկենտրոնի նախկին հակահամաճարակային հսկողության տեսչության շենքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Ախուրյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել նշված ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն իր զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ու չափերի ճշգրտումը:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. փետրվարի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։