Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 139-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի սեփականությունը հանդիսացող 7 ավտոմեքենաները` համաձայն հավելվածի:

2. Որպես նվիրատվություն ընդունված ավտոմեքենաներից` 2002 թվականի արտադրության «Վազ-21213» մակնիշի 2 ավտոմեքենան (շարժիչ` 7056945, թափք` 1663248 և շարժիչ` 7056977, թափք` 1663234) և 2002 թվականի արտադրության «Վազ-2115» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 3314944, թափք` 3187246) ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, 2002 թվականի արտադրության «Վազ-2115» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 3314891, թափք` 3187266) նվիրել Գիտակրթական և ստեղծագործական զարգացման հանրապետական կենտրոնին, 2002 թվականի արտադրության «Վազ-2115» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 3314963, թափք` 3187269)` Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային, 2002 թվականի արտադրության «Վազ-2115» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 3314863, թափք` 3187241)` «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը և 2002 թվականի արտադրության «Վազ-2115» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 3314806, թափք` 3187107)` Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրերի կնքումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. փետրվարի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 8-ի N 139-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

NN

ը/կ Տրանսպորտային

միջոցի տեսակը Գրանցման

համարանիշը Թողարկման

տարեթիվը Շարժիչը Թափքը

1. Վազ-2115 242 ՏՕ 61 2002 թ. 3314963 3187269

2. Վազ-2115 243 ՏՕ 61 2002 թ. 3314891 3187266

3. Վազ-2115 244 ՏՕ 61 2002 թ. 3314863 3187241

4. Վազ-2115 245 ՏՕ 61 2002 թ. 3314806 3187107

5. Վազ-2115 246 ՏՕ 61 2002 թ. 3314944 3187246

6. Վազ-21213 285 ՍԼ 62 2002 թ. 7056945 1663248

7. Վազ-21213 286 ՍԼ 62 2002 թ. 7056977 1663234

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։