ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հանրաքվեի դնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջարկը` որոշում եմ.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեն նշանակել 2005 թվականի նոյեմբերի 27-ին:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2005 թ. հոկտեմբերի 3
Երևան
ՆՀ-176-Ա