Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՄԱUԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-07-29-ից մինչև 2006-06-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-06-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի փետրվարի 7-ի «Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի մասին» ՆՀ-808 հրամանագրի 1-ին կետի` որոշում եմ.

Հաստատել Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի հետևյալ նոր կազմը`

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)

Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Վարդան OՍԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Արմեն ԳևՈՐգՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական (հանձնաժողովի քարտուղար):

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

28 հուլիսի 2003 թ.

ՆՀ-96-Ա

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։