Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 125-Ա

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ա որոշման 19.1-ին կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «01. «ՈԱՍ ԹՇ վարչություն» ՊՀ-ի պահպանում, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում» ծրագրով նախատեսված «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանման, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2007 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. փետրվարի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 8-ի N 125-Ա որոշման

2 0 0 7 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ

NN

ը/կ Ծրագրի, ենթածրագրի անվանումները Աշխատանքների նկարագիրը Ծրագրի, ենթա-

ծրագրի

արժեքը

(հազ. դրամ) Ենթածրագրի

իրականացման

հետևանքով

հիդրոհանգույցում

առաջացող

արդյունքը Ծանոթագրություն

1 2 3 4 5 6

«Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանում, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում,

այդ թվում`

911790.0

1. «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանում պետական հիմնարկի պահպանման ծախսերի իրականացում՝ համաձայն պահպանման ծախսերի նախահաշվի 41310.0 Հիմնարկն իրականացնում է նաև վերականգնողական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության գործառույթները:

2. Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվող հիդրոհանգույցի շահագործում և պահպանում 270480.0 դեպի Սևանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված ծավալի ապահովում Ծառայությունները մատուցվում են հավատարմագրային կառավարչի կողմից` համաձայն 17.08.2004 թ. NԾՁԲ-04/36 պայմանագրի:

3. Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում,

այդ թվում՝

600000.0 Աշխատանքներն իրականացվելու են հավատարմագրային կառավարչի կողմից՝ համաձայն 17.08.2004 թ. NԾՁԲ-04/36 պայմանագրի:

3.1. «Արփա-Սևան» ջրատարի N 2 թունելի Եղեգիսի շինարարական բազայի վերականգնում 280000.0 Արդյունքում ստեղծվում է շինարարական տեղամաս, որը հնարավորություն է տալիս թունելի վերակառուցման աշխատանքների իրականացման դեպքում ապահովել աշխատանքների կազմակերպման առավելագույն մակարդակ:

3.2. «Որոտան-Արփա-Սևան» թունելի Ծովինարի տեղամասի ելքամասի բաց ջրանցքի նորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում 75000.0 Արդյունքում ապահովվում է թունելից դուրս եկող ջրի բնականոն ելքը, քայքայումից պաշտպանվում են հարակից տարածքները, ինչպես նաև ապահովվում է պնևմաանվավոր տրանսպորտի համար բնականոն մուտք դեպի թունել՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

3.3. N 2 թունելի ՈՒՀ 187+50 - ՈՒՀ 279+00 հատվածի վերականգնում-վերակառուցում` «Եղեգիս» շինհրապարակից, այդ թվում՝ 245000.0 Արդյունքում վերականգնվում է N 2 թունելի սկզբնամասի հատակը, ապահովվում են հաղորդակցության ուղիները՝ թունելի` առավել վատ վիճակում գտնվող հատվածների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար:

3.3.1. N 2 թունելի ՈՒՀ 187+50 - ՈՒՀ 246+20 հատվածում հակադարձ թաղի քայքայված հատվածների վերակառուցում (շուրջ 250 գծմ) 131000.0 Արդյունքում ապահովվում է երկաթուղային տրանսպորտի անցանելիությունը:

3.3.2. N 2 թունելի ՈՒՀ 246+20 - ՈՒՀ 248+20 հատվածում նեղծիր ռելսային գծերի և ուղետարանցային հանգույցների տեղադրում (շուրջ 2 կմ) 76000.0

3.3.3. N 2 թունելի ՈՒՀ 246+20 - ՈՒՀ 248+20 հատվածում սեղմված օդի խողովակաշարի մոնտաժում (շուրջ 2 կմ) 38000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։