Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՏԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 140-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՏԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրապետությունում 2007 թվականին գետերի գարնանային կանխատեսվող հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել`

ա) գետերի և հեղեղատարների հուների մաքրման ու ափերի ամրացման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու համար` 300000,0 հազ. դրամ (291000,0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով և 9000,0 հազ. դրամ՝ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի.

բ) Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման համար` 15000,0 հազ. դրամ` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.

գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում Արաքս գետի ափերի ամրացման աշխատանքներն իրականացնելու համար` 90300,0 հազ. դրամ (86000,0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով և 4300,0 հազ. դրամ՝ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` Երվանդաշատ, Բերքաշատ, Գետաշեն և Ջանֆիդա համայնքների տարածքում Արաքս գետի ափերի ամրացման աշխատանքներն իրականացնելու համար հատկացնել 190000,0 հազ. դրամ (184300,0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով և 5700,0 հազ. դրամ՝ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. փետրվարի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 1-ի N 140-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՏԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

NN

ը/կ Մարզի, համայնքի և օբյեկտի անվանումը Հատկացվող գումարը

(հազար դրամ)

1 Արագածոտն 30000

1.1 Շենավան, Արագած, Ծաղկաշեն և Քուչակ համայնքների հեղեղատարների հուների մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 22000

Կապիտալ նորոգումների ծախսեր 21340

Նախագծահետազոտական ծախսեր 660

1.2 Հեղեղատարների հուների մաքրում և ափերի ամրացում Ծաղկահովիտ և Նորաշեն համայնքների տարածքում, այդ թվում` 8000

Կապիտալ նորոգումների ծախսեր 7760

Նախագծահետազոտական ծախսեր 240

2 Արարատ 39000

2.1 Վ. Արտաշատի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում,

այդ թվում` 12000

Կապիտալ նորոգումների ծախսեր 11640

Նախագծահետազոտական ծախսեր 360

2.2 Փամբակ-Դարայի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում,

այդ թվում` 6000

Կապիտալ նորոգումների ծախսեր 5820

Նախագծահետազոտական ծախսեր 180

2.3 Նարեկի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Նարեկ և Քաղցրաշեն համայնքների տարածքում, այդ թվում` 11000

Կապիտալ նորոգումների ծախսեր 10670

Նախագծահետազոտական ծախսեր 330

2.4 Վեդի գետի հունի մաքրում և ափերի ամրացում Դաշտաքար և Ավշար համայնքների տարածքում, այդ թվում` 5000

Կապիտալ նորոգումների ծախսեր 4850

Նախագծահետազոտական ծախսեր 150

2.5 Ազատ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Դեղձուտ և Արևաշատ համայնքների տարածքում, այդ թվում` 5000

Կապիտալ նորոգումների ծախսեր 4850

Նախագծահետազոտական ծախսեր 150

3 Արմավիր 40000

3.1 Քասախ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Ծիածան, Մրգաստան, Խորունկ և Գրիբայեդով համայնքների տարածքում, այդ թվում` 15800

Կապիտալ նորոգումների ծախսեր 15330

Նախագծահետազոտական ծախսեր 470

3.2 Մեծամոր գետի հունի մաքրում և ափերի ամրացում Ակնաշեն, Լուսագյուղ և Արաքս համայնքների տարածքում, այդ թվում` 24200

Կապիտալ նորոգումների ծախսեր 23470

Նախագծահետազոտական ծախսեր 730

4 Գեղարքունիք 31000

4.1 Երանոսի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 3000

Կապիտալ նորոգումների ծախսեր 2910

Նախագծահետազոտական ծախսեր 90

4.2 Ձորագյուղի գետի հունի մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 4000

Կապիտալ նորոգումների ծախսեր 3880

Նախագծահետազոտական ծախսեր 120

4.3 Արգիճի գետի հունի մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 8000

Կապիտալ նորոգումների ծախսեր 7760

Նախագծահետազոտական ծախսեր 240

4.4 Մարտունի գետի հունի մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 3000

Կապիտալ նորոգումների ծախսեր 2910

Նախագծահետազոտական ծախսեր 90

4.5 Վերին Գետաշենի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 5000

Կապիտալ նորոգումների ծախսեր 4850

Նախագծահետազոտական ծախսեր 150

4.6 Գեղարքունիք ջուր գետի վտակի հունի մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 8000

Կապիտալ նորոգումների ծախսեր 7760

Նախագծահետազոտական ծախսեր 240

5 Լոռի 30000

5.1 Փամբակ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Ջրաշեն, Հարթագյուղ, Սարահարթ, Կաթնաջուր, Ծաղկավան և Մեծ Պառնի համայնքների տարածքում, այդ թվում` 15200

Կապիտալ նորոգումների ծախսեր 14750

Նախագծահետազոտական ծախսեր 450

5.2 Ղաչավան գետի հունի մաքրում և ափերի ամրացում Լեռնավան համայնքի տարածքում, այդ թվում` 1500

Կապիտալ նորոգումների ծախսեր 1450

Նախագծահետազոտական ծախսեր 50

5.3 Չիչխան գետի հունի մաքրում և ափերի ամրացում Շիրակամուտ համայնքի տարածքում, այդ թվում` 6900

Կապիտալ նորոգումների ծախսեր 6700

Նախագծահետազոտական ծախսեր 200

5.4 Նալբանդի Մեծ ջրանցքի հեղեղատարների հուների մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 6400

Կապիտալ նորոգումների ծախսեր 6210

Նախագծահետազոտական ծախսեր 190

6 Կոտայք 27000

6.1 Հրազդան գետի հունի մաքրում Հրազդան քաղաքի և Արզական համայնքի տարածքում, այդ թվում` 4000

Կապիտալ նորոգումների ծախսեր 3880

Նախագծահետազոտական ծախսեր 120

6.2 Մարմարիկ գետի հունի մաքրում Հրազդան քաղաքի, Արտավազ և Աղավնաձոր համայնքների տարածքում, այդ թվում` 4000

Կապիտալ նորոգումների ծախսեր 3880

Նախագծահետազոտական ծախսեր 120

6.3 Մեղրաձորի հեղեղատարների պոչամբարների մաքրում, այդ թվում` 2000

Կապիտալ նորոգումների ծախսեր 1940

Նախագծահետազոտական ծախսեր 60

6.4 Արտավազի, Աղավնաձորի, Արագյուղի, Սարալանջի, Բուժականի, Կաթնաղբյուրի, Արամուսի, Զառի, Մայակովսկու, Նոր գյուղի և Կոտայքի հեղեղատարների հուների մաքրում, այդ թվում` 17000

Կապիտալ նորոգումների ծախսեր 16490

Նախագծահետազոտական ծախսեր 510

7 Շիրակ 28000

7.1 Մարալիկի հեղեղատարի հունի մաքրում Սառնաղբյուրի ջրամբարից մինչև Ղարանղույ գետ, այդ թվում` 9000

Կապիտալ նորոգումների ծախսեր 8730

Նախագծահետազոտական ծախսեր 270

7.2 Կամո-Կառնուտ հեղեղատարի հունի մաքրում Կամո գյուղից մինչև Ջաջուռ գետի միացման հատվածը, այդ թվում` 10500

Կապիտալ նորոգումների ծախսեր 10180

Նախագծահետազոտական ծախսեր 320

7.3 Առափիի հեղեղատարի մաքրում, այդ թվում` 8500

Կապիտալ նորոգումների ծախսեր 8245

Նախագծահետազոտական ծախսեր 255

8 Սյունիք 25000

8.1 Վարարակն գետի հունի մաքրում Գորիս քաղաքի տարածքում, այդ թվում` 2000

Կապիտալ նորոգումների ծախսեր 1940

Նախագծահետազոտական ծախսեր 60

8.2 Մեղրի գետի ափի ամրացում Մեղրի քաղաքի տարածքում, այդ թվում` 5000

Կապիտալ նորոգումների ծախսեր 4850

Նախագծահետազոտական ծախսեր 150

8.3 Հեղեղատարների հուների մաքրում և ափերի ամրացում Թասիկ և Բռնակոթ համայնքների տարածքում, այդ թվում` 18000

Կապիտալ նորոգումների ծախսեր 17460

Նախագծահետազոտական ծախսեր 540

9 Վայոց ձոր 20000

9.1 Արփա և Էլեգիս գետերի հուների մաքրում ափերի ամրացում Գետափ համայնքի տարածքում, այդ թվում` 6500

Կապիտալ նորոգումների ծախսեր 6300

Նախագծահետազոտական ծախսեր 200

9.2 Արփա գետի հունի մաքրում ափերի ամրացում Գետափ-Աղավնաձոր ջրհան կայանի մոտ, այդ թվում` 3500

Կապիտալ նորոգումների ծախսեր 3395

Նախագծահետազոտական ծախսեր 105

9.3 Արփա գետի հունի մաքրում ափերի ամրացում Թեզ Խաբար, Ծակ Քար և Չայքենդ հատվածներում, այդ թվում` 6000

Կապիտալ նորոգումների ծախսեր 5820

Նախագծահետազոտական ծախսեր 180

9.4 Արփա գետի հունի մաքրում ափերի ամրացում Արենի համայնքի տարածքում, այդ թվում` 4000

Կապիտալ նորոգումների ծախսեր 3880

Նախագծահետազոտական ծախսեր 120

10 Տավուշ 30000

10.1 Դեբեդ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Բագրատաշեն համայնքի տարածքում, այդ թվում` 12000

Կապիտալ նորոգումների ծախսեր 11640

Նախագծահետազոտական ծախսեր 360

10.2 Աղստև և Սառնաղբյուր գետերի միացման հատվածի հունի մաքրում և ափերի ամրացում, այդ թվում` 8000

Կապիտալ նորոգումների ծախսեր 7760

Նախագծահետազոտական ծախսեր 240

10.3 Աղստև գետի հունի մաքրում և ափերի ամրացում Իջևան ՀԷԿ-ի գլխամասային կառույցից ներքև, այդ թվում` 10000

Կապիտալ նորոգումների ծախսեր 9700

Նախագծահետազոտական ծախսեր 300

Ընդամենը 300000

Կապիտալ նորոգումների ծախսեր 291000

Նախագծահետազոտական ծախսեր 9000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։