Անցնել բովանդակությանը

ՀՍՍՀ ԳՍ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱԶՄԻ ՄԵՋ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՍՍՀ ԼՂԻՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱՏԱՇՐՋԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱԶՄԻ ՄԵՋ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը, ինչպես և ազգամիջյան հարաբերությունների շատ այլ չլուծված պրոբլեմներ գտնվում են ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ուշադրության կենտրոնում, որի վկայությունն է ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի` սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով համակված դիմումը Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին: Այդ դիմումը երախտագիտությամբ և հանուն սովետական ժողովուրդների բարեկամության ամրապնդման մեծ պատասխանատվության զգացումով ընդունվեց Սովետական Հայաստանի հասարակայնության, բոլոր աշխատավորների կողմից:

ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշմամբ Կենտկոմի քարտուղարությանը հանձնարարված է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում կուտակված պրոբլեմների, նրա շուրջը ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառների խոր ու համակողմանի ուսումնասիրությունը, համապատասխան առաջարկությունների մշակումը և ըստ դրանց պատրաստության աստիճանի ներկայացնել ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ կառավարության քննարկմանը: Լեռնային Ղարաբաղի պրոբլեմների, մարզի աշխատավորների կարիքների նկատմամբ մեծ ուշադրության վկայություն է հանդիսանում նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը:

Հանրապետության Գերագույն սովետը միահամուռ պաշտպանում է համամիութենական XIX կուսակցական կոնֆերանսին ուղղված ՍՄԿԿ Կենտկոմի թեզիսները, որոնցում նշվում է, որ քաղաքական սիստեմի վերակառուցման շրջանակներում անհրաժեշտ է քննարկել և հասունացած միջոցներ ձեռնարկել սովետական ֆեդերացիայի հետագա զարգացման ուղղությամբ, պահանջվում է մշտական ուշադրություն ազգամիջյան հարաբերությունների հարցերին, յուրաքանչյուր ազգի և ազգության զարգացմանը:

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.

1. Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի և Հայկական ՍՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ՍՍՀՄ սահմանադրության 70 հոդվածով, համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելուն:

2. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետին քննարկել և դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելու հարցը:

3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, դիմելով Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին, հույս է հայտնում, որ այդպիսի որոշումը չի խախտի երկու հանրապետությունների միջև եղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և այն ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` Հ. Ոսկանյան

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար` Ն. Ստեփանյան

15 հունիսի 1988 թվականի,

քաղ. Երևան N 1254-XI.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։