«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1904-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Կոմիտասի N 54բ հասցեում գտնվող շենքից 1167.1 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
բ) 15-օրյա ժամկետում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ավարտել սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 09.02.06 N 208-Ն)
3. Սահմանել, որ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի կողմից:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Պետական գնումների գործակալություն» բառերով:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 572 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. նոյեմբերի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գործակալություն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որն ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով:
2. Գործակալության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Գործակալության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Գործակալությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված լիազորությունները:
5. Գործակալությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից:
Գործակալությունը սահմանված կարգով կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
6. Գործակալությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Գործակալությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Գործակալությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում գործակալության պարտավորությունների համար` բացառությամբ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով գործակալության կողմից կնքված գնման պայմանագրերով նախատեսված պարտավորությունների:
7. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
8. Գործակալությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ և եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:
9. Գործակալության անվանումն է`
հայերեն լրիվ` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` ՊԳԳ,
ռուսերեն լրիվ` «Агентство государственных закупок» государственная не коммерческая организация,
ռուսերեն կրճատ` АГЗ,
անգլերեն լրիվ` «State Procurement Agency» Non Comercal State Organizatiօn,
անգլերեն կրճատ` SPA:
10. Գործակալության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 54բ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
11. Գործակալության հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով պետության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:
12. Գործակալությունը պետության կարիքների համար գնումները կատարում է մրցույթների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև գնումների կատարման այլ ձևերով:
13. Գործակալությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների և իրավաբանական անձանց կարիքների համար գնումների կատարում` տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Գործակալության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) սահմանված կարգով մրցույթի հայտերի ու գնանշումների ընդունումը և գրանցումը.
բ) իր իրավասությունների սահմաններում կատարվող գնումների ընթացակարգին վերաբերող տեղեկությունների գրառումը` համապատասխան փաստաթղթեր կազմելու միջոցով.
գ) իր կողմից կազմակերպվող գնումների մասնակիցների հակաօրինական գործողությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերի կիրառումը.
դ) իր կողմից կազմակերպվող գնումներին հավասար մասնակցության իրավունքի ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
ե) իր կողմից կազմակերպվող գնումների հրապարակայնության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
զ) սահմանված կարգով մրցույթի և գնանշումների հանձնաժողովների կազմավորումը, դրանց գործունեության կազմակերպումը և լուծարումը.
է) մրցույթի կամ գնանշման հաղթողի հետ պայմանագրի կնքումը.
ը) սահմանված կարգով նամակների, դիմումների և բողոքների քննարկումը, դրանցում հաղորդվող խախտումների ու թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Գործակալության հիմնադիրն ունի գործակալության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
16. Հիմնադրի լիազորություններն են`
ա) գործակալության հիմնադրումը.
բ) գործակալության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) գործակալությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
դ) գործակալության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
ե) գործակալության կառավարման համակարգի սահմանումը.
զ) գործակալության վերակազմակերպումը և լուծարումը.
է) գործակալության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
17. Լիազորված պետական մարմինն իրականացնում է գործակալության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
18. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
ա) գործակալության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
բ) գործակալության կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
գ) գործակալության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.
դ) գործակալությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ե) գործակալության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
զ) գործակալության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը.
է) գործակալության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
ը) գործակալության ներկայացմամբ` գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի հաստատումը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Գործակալության սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործակալության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:
20. Գործակալությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
21. Հիմնադիրը գործակալությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ գործակալության լուծարումից հետո մնացած գույքի:
22. Գործակալությանը հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է գործակալությունը:
23. Գործակալության սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:
VI. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից գործակալությանն ամրացված գույքը:
Գործակալությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
25. Գործակալությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:
Գործակալությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները գործակալության սեփականությունն են:
Գործակալությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
26. Հիմնադրի կողմից գույքը գործակալությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
27. Հիմնադրի կողմից գործակալությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ գործակալության իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:
VII. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ
28. Գործակալությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցներ.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:
Սույն կանոնադրության 13-րդ կետով սահմանված ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց վճարման չափը սահմանվում է պայմանագրով:
29. Գործակալության տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով`
ա) գործակալության ընթացիկ ծախսեր,
բ) գործակալության կապիտալ ծախսեր:
30. Գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշիվը, գործակալության ներկայացմամբ, հաստատում է լիազորված պետական մարմինը: Գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի դրական տարբերությունն ուղղվում է գործակալության կանոնադրական խնդիրների իրականացմանը, իսկ բացասական տարբերությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիա» հոդվածով:
Գործակալության տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
31. Գործակալությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:
VIII. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
32. Գործակալության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Գործակալության պետն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է գործակալությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և գործակալության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
33. Գործակալության պետի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
34. Գործակալության պետի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
35. Գործակալության պետը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով գործակալությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Գործակալության պետի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
36. Գործակալության պետը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Գործակալության պետի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
37. Գործակալության պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործակալության պետը:
Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության աշխատողներից մեկը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
IX. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
38. Գործակալության պետը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս գործակալության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է գործակալության գույքը` այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է գործակալության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
է) սահմանում է գործակալության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) հաստատում է գործակալության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
թ) նշանակում է գործակալության հիմնարկների, ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.
ժ) օրենքով և գործակալության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) գործակալության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի հիման վրա գործակալության աշխատողների թվի և պաշտոնային դրույքաչափերի հաստատումը, ընդ որում, գործակալության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ոչ պակաս, քան «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն» պետական հիմնարկի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
X. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
39. Գործակալությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
40. Գործակալության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
41. Գործակալությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Գործակալությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Գործակալությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
42. Գործակալության լուծարման դեպքում գործակալության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման
Կ Ա Զ Մ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը
(հատ) Մեկ միավորի հաշվեկշռային արժեքը (դրամ) Ընդհանուր գումարը (դրամ)
1 2 3 4 5
Ընդամենը 384 X 53255381
1. Առանձնասենյակի գույքի լրակազմ «PIGO 2000» 1 550000 550000
2. Առանձնասենյակի գույքի լրակազմ «TՕRINՕ» 1 400000 400000
3. Առանձնասենյակի գույքի լրակազմ «ALEX 2000» 3 450000 1350000
4. Առանձնասենյակի գույքի լրակազմ «ALEX 1800» 2 450000 900000
5. Բազկաթոռ` փոքր 11 27273 300000
6. Բազկաթոռ «DC-10PՍ - BK» 1 150000 150000
7. Բազկաթոռ` սև 1 30000 30000
8. Բազկաթոռ` սև 2 50000 100000
9. Բազկաթոռ` ղեկավարի 4 60000 240000
10. Բազկաթոռ` մետաղյա ոտքերով «DIN» 2 40000 80000
11. Բազկաթոռ` մետաղյա ոտքերով «DIN» 18 38889 700000
12. Բազկաթոռ` մոխրագույն 4 50000 200000
13. Բազկաթոռ «VERONA» 1 280000 280000
14. Բազկաթոռների լրակազմ «PRESIDENT» 1 700000 700000
15. Դրամարկղային կահույք 1 800000 800000
16. Գորգ «Իջևան» 1 1000000 1000000
17. Գորգ «Իջևան» 1 300000 300000
18. Գույքի համալիր «ZANUBIA chest» 1 550000 550000
19. ՀՀ զինանշան 5 15000 75000
20. Էլեկտրական հոսանքի գեներատոր «HONDAI» 2 200000 400000
21. Աթոռ` սովորական 13 4615 60000
22. Աթոռ` գունավոր 40 7692 307680
23. Աթոռ` ծաղկավոր 12 7693 92320
24. Աթոռ` ծաղկավոր 6 8333 50000
25. Աթոռ` գունավոր 25 10000 250000
26. Աթոռ` ծաղկավոր 5 10000 50000
27. Աթոռ` շագանակագույն 30 10000 300000
28. Աթոռ` շագանակագույն 37 10810 400000
29. Աթոռ` փայտե 4 2790 11160
30. Աթոռ` սեղանի 3 5580 16740
31. Պատճենահանող սարք «Canon 6317» 1 1008000 1008000
32. Պահարան ֆայլ 1 75000 75000
33. Պահարան ֆայլ 2 39060 78120
34. Պահարան` օլիմպիկ, փոքր 4 37500 150000
35. Պահարան` օլիմպիկ 7 75000 525000
36. Պահարան` օլիմպիկ 6 66667 400000
37. Պահարան` ապակյա դռներով 1 100000 100000
38. Պահարան` մետաղյա 1 60000 60000
39. Պահարան` օլիմպիկ, հագուստի 1 150000 150000
40. Պահարան` գրասենյակի 2 11160 22320
41. Ջահ` պատի, հախճապակյա 4 15000 60000
42. Ջահ` հախճապակյա 1 150000 150000
43. Ջահ` մեծ 1 300000 300000
44. Չհրկիզվող պահարան` փոքր 4 60000 240000
45. Չհրկիզվող պահարան` ծածկագրված բանալիով 1 130000 130000
46. Հաշվիչ «BIG DISPLAY» 1 7000 7000
47. Հաշվիչ մեքենա 1 1674 1674
48. Հեռախոս` մեծ, «Panasonic» 1 30000 30000
49. Հեռախոս «KX-T2365» 3 8370 25110
50. Հեռախոս` բջջային, «NOKIA» 2 5580 11160
51. Հեռախոսակայան «ATC 808» 1 50000 50000
52. Հեռախոսակայան «PANASONIC» 1 1500000 1500000
53. Հեռախոսակայան «UD-40» 1 600000 600000
54. Հեռաֆաքս «PANASONIC-F2» 1 100000 100000
55. Հեռուստացույց «PANASONIC» 1 120000 120000
56. Համակարգիչ PIII 1000 MHz RAM, 128 MB DIMM, SDRAM, HDD 20 GB, v/cart 8 mb, LAN Cart, CD-ROM, 15.II View Sonic E50 3 416100 1248300
57. Համակարգիչ «PIII 8Mb» 1 435204 435204
58. Համակարգիչ «PIV PL Acer Vesition 72000» 6 750828 4504968
59. Տպիչ «UTAX LP 118» 1 310188 310188
60. Մոնիտոր «Belinea 103020, 17» 6 133352 800112
61. Մոդեմ 1 19602 19602
62. Համակարգիչ «P-III 4Mb» 1 478716 478716
63. Դինամիկ «Arowana DC-691» 1 5712 5712
64. Համակարգիչ «PIII 650 4Mb» 1 371634 371634
65. Մոնիտոր «SVGA 15» 1 100492 100492
66. Համակարգիչ «PIII-450, մոնիտոր 17» 1 206460 206460
67. Համակարգիչ «Toshiba Satellite 4100XDVD» 1 837000 837000
68. Սերվեր «IBMxSeries 200», «Pentium III» 1 1436400 1436400
69. Սեղան` փոքր, «MIAMI» 1 60000 60000
70. Սեղան` 2 պահարանիկով 6 75000 450000
71. Սեղան` ապակիով 2 100000 200000
72. Սեղան` փոքր, «ALEX» 3 83333 250000
73. Սեղան` փոքր, «ALEX» (120x60) 1 30000 30000
74. Սեղան` փոքր, «ALEX» (60x60) 1 15000 15000
75. Սեղան «ALEX R» 1 100000 100000
76. Սեղան` խորհրդակցությունների 1 200000 200000
77. Սեղան` խորհրդակցությունների, «DIN» 1 900000 900000
78. Սեղան` կառավարական 1 150000 150000
79. Սեղան` մեծ 2 50000 100000
80. Սեղան` համակարգչային, դեղին, «CD» 2 75000 150000
81. Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61» 4 37500 150000
82. Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61» 2 40000 80000
83. Սեղան` օլիմպիկ, համակարգչային, «CD 61» 1 70000 70000
84. Սեղան` օլիմպիկ, համակարգչային, կոր 1 100000 100000
85. Սեղան` գրասենյակի 3 27900 83700
86. Սեղան` շարժական 1 5580 5580
87. Սառնարան «W» 1 100000 100000
88. Լարման կայունացուցիչ 1 450000 450000
89. Լամպ` սեղանի 2 1116 2232
90. Լամպ` կանգնող 2 2790 5580
91. Կազմարար «TERMO 310» 1 60000 60000
92. Կազմարար մեքենա «IBIBE» 1 60000 60000
93. Կախիչ` հայելիով 1 20000 20000
94. Տպիչ «HP LJ 1100» 1 244800 244800
95. Տպիչ «HP LJ 1100» 5 247500 1237500
96. Տպիչ «HP LJ 1200» 1 139500 139500
97. Փափուկ կահույք` կաշվե 1 900000 900000
98. Փափուկ կահույքի լրակազմ 1 700000 700000
99. Փափուկ կահույքի լրակազմ 1 800000 800000
100. Մոնիտոր` տեսախցիկի հետ 1 150000 150000
101. Մոնիտոր «IBM E54 15.II black» 1 159600 159600
102. Օդամղիչ 4 12500 50000
103. Օդամղիչ 2 25000 50000
104. Օդամղիչ «MIN - 18NV» 1 400000 400000
105. UPS (անխափան հոսանքի սնուցման աղբյուր) «APC BIPB Smart 700» 1 171000 171000
106. UPS (անխափան հոսանքի սնուցման աղբյուր) «BACK APC» 1 16740 16740
107. Արտաքին մոդեմ (հատ) 1 91200 91200
108. Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» 1 3815000 3815000
109. Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-31» 1 1100000 1100000
110. Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» 1 4265000 4265000
111. Ավտոմեքենա «Վոլգա» «ԳԱԶ-3110» 1 3835207 3835207
112. Ավտոմեքենա «ՎԱԶ - 21213» 1 2895000 2895000
113. Համակարգչային լոկալ ցանց 1 1151670 1151670
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան