Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60607046

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.

ք. Երևան N 12-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանելու և դիտորդների վկայականների ձևերը հաստատելու մասին» N 27-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1 կետով.

«2.1. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարարական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պետական մարմինների համապատասխան հրավերի առկայության դեպքում:».

բ) 8-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, իսկ միջազգային կազմակերպությունները համապատասխան հրավերի պատճենը» բառերով.

գ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմն ուսումնասիրում է սույն կետով սահմանված փաստաթղթերի առկայությունն ու համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացնում առաջարկություն` կազմակերպությանը հավատարմագրելու վերաբերյալ: Համապետական ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին տրամադրվում է տեղեկատվություն, որը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվելու մասին դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:».

դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 13-րդ կետի 2-րդ ենթակետը «ծանոթանալ» բառից հետո լրացնել` «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր «4.1» ենթակետով.

«4.1) անարգել տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը,».

զ) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:»:

2. Որոշման թիվ 2 հավելվածով հաստատված դիտորդների վկայականների ձևերի` «Վավերական է մինչև ընտրությունների ավարտից 10 օր հետո», «Վավերական է մինչև ընտրությունների (հանրաքվեի) ավարտից 10 օր հետո», «Действительно в течении 10 дней после окончания выборов (референдума)» և «Date of expiry 10 days after completion of elections (referendum)» բառերը հանել:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։