Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգրքի 123 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է որդեգրման մասին որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում որոշման պատճենն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմին` գրանցում կատարելու համար»: