Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 15/1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 փետրվարի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60607065

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 փետրվարի 2007 թ.

ք. Երևան N 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 15/1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի «Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» N 15/1-Ն որոշման 2-րդ կետը «տեղեկանք» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի» բառերով:

2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«(Ներկայացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան):»:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։