«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1319-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԱՐԴԵՆԻՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման հանձնելու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 3669253,949 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 110554,764 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 9592,468 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով սահմանված կարգով նվազեցնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով սահմանված կարգով նվազեցնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 4-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը.
դ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանում.
ե) ապահովել «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հոկտեմբերի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1319-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN
ը/կ Ոռոգման համակարգերի անվանումները Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)
1. Մասրիկի ջրանցք 1596685.480
2. Մաքենիսի ջրանցք 631869.200
3. ՀԷԿ-ի ջրանցք 140881.750
4. Ծովակի 1-ին ջրանցք 125096.536
5. Ծովակի 2-րդ ջրանցք 81227.435
6. Այրքի ջրատար 508759.200
7. Գեղաքարի ջրանցք 140385.006
8. Ավերակների ջրանցք 75792.600
9. Ազատի ջրանցք 567.600
10. Ավազանի ջրատար 20670.000
11. Սարալանջի ջրանցք 61102.800
12. Գեղամաբակի ջրանցք 165849.074
13. Ջաղացաձորի ջրանցք 77040.518
14. Ծովակի խորքային հորեր (4 հատ) 12001.850
15. Մասրիկի խորքային հորեր (2 հատ) 5827.450
16. Լուսակունքի խորքային հորեր (3 հատ) 8536.350
17. Նորակերտի խորքային հորեր (3 հատ) 9163.350
18. Մասրիկի ջրանցքի դոտացիոն խորքային հոր 7797.750
Ընդամենը 3669253.949
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1319-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ոռոգման համակարգերի անվանումները Հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)
1 2 3
I. Ոռոգման համակարգեր
1. Լճավանի պոմպակայան 9447.097
2. Վանևանի պոմպակայան 6381.965
3. Մեծ Մասրիկի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 1956.697
4. Սոթքի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 1775.750
5. Մաքենիսի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 2064.858
6. ՀԷԿ-ի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 1967.439
7. Ներքին Ձաղալու, Ծովակի 1-ին ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 3004.064
8. Ներքին Ձաղալու, Ծովակի 2-րդ ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 2955.262
9. Գեղամաբակ-Վարդենիս ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 3929.551
10. Գեղաքարի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 5809.044
11. Խարաբեկի-Կարճաղբյուրի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 52.882
12. Կութի-Ազատի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 51.740
13. Կախակն-Տիգրանաբերդի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 458.662
14. Ավազանի ջրատարի գլխամասային ջրընդունիչ հանգույց 22531.989
15. Դոշի ջրանցք 465.417
16. Ջաղացաձորի ջրանցք 872.868
17. Այրքի ջրանցքի գլխամասային ջրընդունիչ հանգույց 33338.395
18. Կարճաղբյուրի պոմպակայան 13491.084
ընդամենը 110554.764
II. Գույք
1. Տարա` վառելիքի (5 տոննա) 20.408
2. Տարա` վառելիքի (4 տոննա) 11.189
3. Տարա` վառելիքի (25 տոննա) 763.689
4. Պահարան` մետաղյա (3 հատ) 2.544
5. Պահարան` մետաղյա (2 հատ) 1.306
6. Սեղան` 2 գրապահոցով (3 հատ) 15.819
7. Սեղան` 1 գրապահոցով (1 հատ) 5.273
8. Սեղան` 1 գրապահոցով (2 հատ) 13.648
9. Բազկաթոռ` պտտվող (1 հատ) 3.529
10. Նստարան` փափուկ (6 հատ) 21.174
11. Ջահ (1 հատ) 3.571
12. Հեռախոսի կոմուտատոր «ՄԻԳ» (1 հատ) 8.235
13. Գրապահարան (2 հատ) 12.654
14. Սեղան` խորհրդակցության (2 հատ) 16.572
15. Տարա` վառելիքի (10 տոննա) 33.333
16. Վարչական շենք 1296.000
17. Պահեստ 384.000
18. Պահեստ` ցեմենտի 671.102
19. Պահակատուն 336.315
20. Գնացուցակային գիրք (1 հատ) 20.258
21. Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան RM 3-270 (5 հատ) 564.360
22. Անտենա NOE-190 (5 հատ) 96.565
23. Ավտոմեքենայի լիցքավորման սարք (5 հատ) 48.280
24. Կարճալիք անշարժ ռադիոկայան (1 հատ) 965.633
25. Անտենա` բազային AN 710 (1 հատ) 468.578
26. Սնուցող և լիցքավորող սարք RM-35 M (1 հատ) 374.548
27. Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան RM3CX 1608 (1 հատ) 497.746
28. Անտենա` բազային ARX-213 (1 հատ) 103.052
29. Սնուցող և լիցքավորող սարք RS-20 A (1 հատ) 131.092
30. Լիցքավորման սարք CWC-272 (5 հատ) 79.590
31. Մարդատար ավտոմեքենա «ՈՒԱԶ» (1 հատ) 400.889
32. Բեռնատար ավտոմեքենա «ԻԺ» (1 հատ) 168.714
33. Բեռնատար ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» (1 հատ) 247.286
34. Բեռնատար ավտոմեքենա «ԶԻԼ» (1 հատ) 393.786
35. Ավտոմեքենա-արհեստանոց (1 հատ) 602.594
36. Բեռնատար ավտոմեքենա «ԻԺ-2715» (1 հատ) 196.833
37. Բեռնատար ավտոմեքենա «ԳԱԶ-66Մ» (1 հատ) 432.083
38. Կշեռք (10 տոննա, 1 հատ) 109.290
39. Էլեկտրատպագրիչ սարք (1 հատ) 1.000
40. Տարա` վառելիքի (25 տոննա, 1 հատ) 69.930
ընդամենը 9592.468
Ընդամենը 120147.232
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան