Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՑԻԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 փետրվարի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11607079

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

15 փետրվարի 2007 թ.

ք. Երևան N 30-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՑԻԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

2007 թվականի մարտի 12-ից գործողության մեջ դնել փոստային վճարման պետական նշանը` Բանակի օրվան նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» նամականիշով միակողմանի բացիկը` սահմանելով անվանագինը 85 դրամ, տպաքանակը` 3000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Ա. Մանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։